Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝

Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը,
Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:

Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ` 08-0001-007, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։