Կրոնական խնդիրները զինված ուժերում

Կրոնական խնդիրները զինված ուժերում
Կրոնական խնդիրները զինված ուժերում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բարձրաձայնում է, որ Զինված ուժերում վերջին շրջանում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, ինչը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման տեսանկյունից:

Նա մեջբերել է պաշտպանության նախարարի՝ ապրիլին «Պայքար աղադների դեմ» քննարկմանն արտահայտած այն միտքը, որ պետք է շարժվել այն ուղղությամբ, որ բանակում աղանդավորներ չլինեն:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով մասնակցել է ապրիլյան կոնֆերանսին, Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ կոնֆերանսին նախարարի ասածը մեկն էր՝ մենք պետք է հասկանանք, թե որ զինվորին կարող ենք զենք վստահել, քանի որ բանակ գալիս են, մենք չգիտենք ինչ կրոնական և հավատքային մարդիկ են, չափազանց շատ են խոսում այն մասին, որ որոշ կրոնական ուղղություններում տարածված է 19-20 տարեկաններին ինքնասպանության մղելու հանգամանքը:

«Եթե կա նպատակ, օրինակ, որ քո հավատքին համապատասխան քեզ վերաբերվեն, դա էլ է նպատակ և վատ նպատակ չէ, ինչպես օրինակ շատ բազմակրոն երկրներում մահմեդականին չտալ խոզի միս: Բայց ոչ ոք չի հավատա, որ Հայաստանում նման խնդիր է դրված: Չգիտեմ՝ հարցում անողն ով է, ինչ կարգի հարցեր են տալիս, և ընդհանրապես Հայաստանի ռեալությունները հաշվի առնելով, այո, իմ մեջ էլ է առաջանում տագնապ, որ բանակում կրոնական բնույթի հարցեր տալը և պարզելը կարծես թե դրական հարցադրման հեռանկար չի առաջացնում»,- նշել է Հրանուշ Խառատյանը:

Հարցին, թե բանակում արդյոք որևէ ինքնասպանության դեպք մինչև այժմ եղել է  կրոնական հողի վրա, Հրանուշ Խառտյանը պատասխանել է, որ նման խոսակցություն հրապարակ չի եկել: Նա  նկատել է, որ մեզ մոտ հետաքննություններն այնքան մակերեսային են անում ինքնասպանությունների հետ կապված, որ դրանց պատճառների ոչ մի վիճակագրություն կամ ամփոփում չկա. տեսանելի մակարդակում դրանց մեծ մասը սոցիալական հողի վրա են՝ անհուսություն, երեխաներին կերակրելու անկարողություն, արժանապատվության նվաստացում:

«Առհասարակ հավատաքննությամբ մարդուն ստուգում են, թե ինքը որ չափով է հավատում այն կրոնին, որի մասին ինքը խոսում է, ես իմ ուսանողների մեջ էլ հետազոտություններ եմ անում, մենք ուզում ենք հասկանալ՝ հավատը մակերեսայի՞ն է, տեղյա՞կ է ինքն արդյոք դավանանքի խնդիրներին, թե ուղղակի մակերեսի վրա է: Սրանք հետազոտական հարցեր ենք, որոնք միշտ կարևորում եմ», հավելել է Հրանուշ Խառատյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշել է, որ հավաքակայանում արդեն վաղուց են զորակոչիկներին գրանցում ըստ կրոնական պատկանելության, բայց ավելի մտահոգիչ է պաշտպանության նախարարի տեսակետը, որը պաշտպանության տեսակետից վտանգ է տեսնում զինվորների՝ բողոքական եկեղեցուն պատկանելու մեջ: Այդ մասին Սաքունցին իրենց մտահոգությունն են հայտնել բողոքական եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ: Նրանք որևէ խնդիր չեն ունեցել զինվորական ծառայության հետ կապված, այդ խնդիրները հիմնականում կապված են «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ, որոնք իրենց կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զենք վերցնել, և այդ հարցը լուծվել է: Կարդալ ավելին