Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։ BBC-ի փոխանցմամբ՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված Պատարագի ընթացքում, որին ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն […]
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։
BBC-ի փոխանցմամբ՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված Պատարագի ընթացքում, որին ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ասել է, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։
«Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին», – հայտարարել է Ֆրանցիսկոս պապը, ինչպես նշում է BBC-ն՝ գործածելով Հռոմի Հովհաննես-Պողոս պապի 2001 թվականի հռչակագրի ձևակերպումը։
Ֆրանցիսկոսը խոսել է նաև «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրների մասին և ասել, որ դրանց հաջորդեցին այլ ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում։
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.azatutyun.am/content/article/26951506.html