Քաղաքացիների հետ հանդիպումներ Լոռու և Շիրակի մարզերի ոստիկանության վարչություններում

Մարտի 9-ին ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հանդիպում ունեցավ մարզի բնակիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ղեկավար կազմը։

Մարտի 16-ին ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հանդիպում ունեցավ Շիրակի մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմը։

Երկու մարզերում էլ քաղաքացիների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձան, տրվեցին պարզաբանումներ:
Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավար կազմին հանձնարարվեց ուսումնասիրել քաղաքացիների բարձրացրած խնդիրները, բողոքները, պատշաճ լուծում տալ բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները պարբերական են լինելու:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։