Յուրաքանչյուր մարզիկ պիտի հասկանա, որ ազգը հաղթանակի կարիքը շատ ունի. Գիլոյանը` Օլիմպիական խաղերի մասին

 Օլիմպիական խաղերին երկար ժամանակ չի մնացել և տարին կարող է առանձնանալ նոր հաղթանակներով: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար մինչ այս Հայաստանը դեռևս 6 ուղեգիր ունի: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց մեր հնարավորությունների, նախապատրաստվելու ընթացքի մասին:  

-Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական ի՞նչ փուլում ենք հիմա:

-Օլիմպիական խաղերը Միջազգային օլիմպիական կոմիտեի դաշտում են և կազմակերպիչներն էլ նրանք են, ինչը նշանակում է, որ Հայաստանում էլ Խաղերի պատասխանատուն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: Բայց ԿԳՄՍ-ն սերտորեն համագործակցում է ՀԱՕԿ-ի հետ: Մենք մի գործ ենք անում, մենք մի նպատակ ունենք` Հայաստանը լավ ներկայացնել աշխարհին Օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ պետք է համադրենք մեր ուժերը և գնանք առաջ: Առայժմ հասկանալի պատճառներով օլիմպիական հավաքականն ամբողջական չէ:

Սպասում ենք վարկանիշային մրցաշարերի ավարտին` հասկանալու համար ի վերջո ովքեր կգնան Տոկիո: Բայց մինչ այդ էլ պետությունը նպաստ է տալիս բոլոր օլիմպիականներին` նրանց, ովքեր արդեն իսկ ունեն վարկանիշ կամ մոտ են քվոտա ձեռք բերելուն: Առաջին անգամ մեր պատմության մեջ մարզիկները հոգեբանական աջակցություն են ստանալու մինչ խաղերը: Ձևավորվել է պրոֆեսիոնալ սպորտային հոգեբանների մի խումբ, որն աշխատում է մեր մարզիկների հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։