Այս պահին առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական կապերի վերականգնմանը․ Զախարովան՝ եռակողմ հանդիպման մասին

Այս պահին առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնմանը։ Անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Factor.am-ը։

«Կարող եմ ասել, որ մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար: Իհարկե, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։