ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Էնթոնի Բլինքեն

Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա: