Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները. Մեթ Միլեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթ Միլերը գրել է.

«Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանին կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։

Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան»։