#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է վաղը նախատեսված համերգի մասին: Հաղորդագրությունում ասվում է.

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։

Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։

#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»։