ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով․ Armtimes.com

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է կազմակերպության արտակարգ նիստ՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա լարվածության աճի ֆոնին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

«Ս.թ. հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նիստը տեղի կունենա այսօր: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Շարունակությունը՝ www.armtimes.com-ում։