Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են ոչ միայմ տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են ոչ միայմ տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։
Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»,- նշել է նա։