Մենք մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում եղբայրական երկիր Լիբանանին․ ՀՀ վարչապետի ցավակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել այսօր Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին։

Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում եղբայրական երկիր Լիբանանին, -գրել է վարչապետը։

Նշենք, որ Բեյրութի քաղաքային նավահանգստում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն նշվում է 30 զոհի մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարի, 3000-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։