Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները

Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները
Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թերևս ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։

Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:

Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծում է «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը, որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում՝ Սյունիքի մարզպետի կողմից։
Այսպես, 2017 թվականի հաշվետվությանհամաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/Capturegrtf-1.png

 

Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։

Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/Capturefrgrfg.png

Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով իրականացվել է Ամուլսարի դեմ մեդիատեռոր։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/Lilit.png

Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։

Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։

«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/liz.png

Ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանը հայտնեց, որ «Իտալիան Ֆուդ Քամփնի» ընկերությանը  դրամական հատկացում չի կատարվել, մինչդեռ հիմնադրամի կայքում բոլորովին այլ բան է նշված։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/Capturegrgfr.png

2017 թվականին բնապահպան Արթուր Գրիգորյանը (այժմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Գրիգորյանը Վահե Հակոբյանին մեղադրում էր բնապահպաններին վարկաբեկելու մեջ։ Հրապարակված տեքստում նշվում է Էլիզաբեթ Պետրոսյանի և վերջինիս պատկանող «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն։

Նախկին մարզպետը նաև ֆուտբոլի սիրահար է, նա հանդիսանում է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Ակումբի հովանավորն է ԶՊՄԿ հիմնադրամը, որը 2017 թվականի հաշվետվության համաձայն տրամադրել է 578,703,300 դրամ, իսկ 2016-ին՝ 576,768,000 դրամ։

 

https://fip.am/wp-content/uploads/2018/10/fghjkhg.png

Այս հիմնադրամի նախագահը Զարուհի Տոնապետյանն է, ով նաև Կոմբինատիփոխտնօրենն է։

Նշենք նաև, որ նախկինում Վահե Հակոբյանը աշխատել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես մոնիթորինգի ծառայության մասնագետ։ Այս ՊՈԱԿ-ում է աշխատել նաև ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը, ում կրտսեր եղբայրը՝ Վազգենը, զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակի պաշտոնը։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արա Սաղաթելյանը, ով Արման և Վազգեն Սաղաթելյանների հորեղբայրն է։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ fip.am