Ո՞ւմ ականջներն են երևում այս հարձակման հետևում

Անհրաժեշտ է արձագանքել «ոխերիմ դաշնակցի» պատասխանատու պաշտոնատար անձանց երկու հայտարարությունների։ 1. «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում»:  Այս հայտարարությունը, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գնահատականն է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման, և նման գնահատականի պարագայում ավելորդ է խոսել որևէ հավելյալ գործողությունների հնարավորության մասին։  Ռուսաստանը փաստորեն իր համար […]

Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը

Վերջերս պարբերաբար հանդիպում եմ զանազան փորձագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունների, թե «ժամանակն աշխատում է մեր օգտին»: Որպես կանոն՝ նման պատասխանատու պնդումների հիմք են երրորդ երկրների ինչ-ինչ բանավոր հայտարարությունները, միֆական ու ինսայդերական տեղեկություններն ու միայն այդ փորձագետների ուղեղում առկա ուժային տեղաշարժերը։ Մինչդեռ թեման ավելի քան կարևոր է, քանի որ ժամանակը միշտ է եղել արցախյան հիմնահարցի ամենակարևոր […]

Խաղաղության դարաշրջան, բայց միայն հարուստների համար

Երկու օր առաջ հասարակությանը ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն պայթած ռումբի ազդեցություն ունեցավ հասարակության համար և իրավամբ վերջին տասնամյակի ամենախնդրահարույց օրենսդրականան կարգավորումներից մեկն է: Օրենքի նախագիծն ունի այնքան խնդիրներ, այնքան բացեր ու իշխանության այլ գործողությունների հետ այնքան հակասություններ, որ չենք կարողանա դրանցից յուրաքանչյուրի շուրջ ծավալվել, […]

«Սուրմալուի» դասերը․ պետություն

Յուրաքանչյուր հաջորդ արտակարգ պատահար, միջադեպ կամ խնդիր նոր ուղղությամբ ցույց է տալիս Հայաստանում պետական կառավարման գրեթե բոլոր համակարգերում առկա աղետային վիճակը, իսկ ավելի ճիշտ՝ համակարգերի իսպառ բացակայությունը։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց զինված ուժերի համակարգերում առկա աղետը՝ կադրային, տեխնիկական, ընթացակարգերի բացակայության՝ համալրում, բացազատում, պլանավորում, կանխատեսում, զինամթերքի պահեստավորում, մոբի նախնական պատրաստություն և այլն։ Այս ամենը կամ պարզապես […]

«Սուրմալուի» դասերը․ Հասարակություն

Երևանում տեղի ունեցած աղետալի պայթյունը, զոհերը, խեղված ճակատագրերը մի ամբողջ ողբերգություն են, որ ցնցեցին բոլորիս։ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Վերջին տվյալներով ողբերգությանը զոհ են գնացել 16 հոգի, մեկ հոգի համարվում է անհետ կորած, Երևանի հիվանդանոցներում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը 63 է: Պայթյունին հաջորդած առաջին իսկ ժամերից հայտնվում էին մարդիկ, որոնք առաջին հայացքից […]

Որտե՞ղ է Հայաստանը ենթակառուցվածքների խաղում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Արաքս գետի վրայով Նախիջևանի հետ կապ ունենալու այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։ Հայաստանում շատերն այդ հայտարարությունը դրական լույսի ներքո ընկալեցին՝ համարելով, որ սա որոշ առումով թեթևացնում է Հայաստանի վրա առկա քաղաքական ճնշումը, ասել է թե՝ Ադրբեջանը հետ է կանգնում միջանցք ստանալու իր պահանջներից։ Մինչդեռ, ըստ իս, հայտարարությունը բացարձակապես […]

Մեր գլխավոր խնդիրն Ադրբեջանը չէ

Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով պետք է կառուցվեր նոր երթուղի, որը կապահովեր Հայաստանի և Արցախի միջև կապը։ Թեպետ տեքստի համաձայն նոր երթուղու կառուցման պլանը պետք է քննարկվեր և հաստատվեր բոլոր կողմերի միջև, սակայն Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում վաղուց էր սկսել ճանապարհի շինարարությունը։  Սեփական ճանապարհահատվածի շինարարությունն ավարտելուն պես Ադրբեջանը պահանջեց […]

Խաղաղությունը գին ունի

Երբ տեսականորեն խոսք է գնում խաղաղության մասին, բոլորն են այն ուզում, ավելին՝ բոլորն են հասկանում, որ այն Հայաստանի համար ծայրահեղ, եթե կուզեք՝ կենսական անհրաժեշտություն է։ Երբ անգամ տեսականորեն խոսք է գնում զիջումների մասին, որոնք անհրաժեշտ են այդ խաղաղությանը հասնելու համար, քչերն են մնում ադեկվատության ու բանականության սահմաններում։  Զիջումների թեման մարդկանց մի մասին տանում է առակների […]

Միացյալ Նահանգները տարածաշրջանում է իրականո՞ւմ, թե՞ վիրտուալ տիրույթում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցները տեղի են ունեցել բավական կարևոր մի ժամանակահատվածում, երբ, ըստ էության, հարցականի տակ են դրված Մինսկի խմբի համանախագահության գոյությունն ու ապագան։  Մինսկի խմբի համանախագահությունը նման վիճակում է հայտնվել է մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի վարած […]

Ի՞նչ է միջանցքը, ո՞ւմն է այն և ինչո՞վ է վտանգավոր

Հայաստանցի ընթերցողին արդեն տևական ժամանակ է՝ տեղեկատվական ահաբեկչության են ենթարկում «միջանցք» բառի գործածմամբ: Փորձենք հասկանալ, թե ի՛նչ ասել է միջանցք, «պարզաջրենք» մի քանի միֆեր և հասկանանք, թե ի՛նչ վտանգներ է պարունակում իրավիճակը։ Միջանցքը արտատարածքային, այսինքն՝ բոլոր կողմերից որևէ պետության տարածքի մեջ գտնվող, բայց օտար պետությանը պատկանող նեղ տարածքն է կամ որևէ հատուկ (տարբերվող) կարգավիճակ ունեցող […]

Ինքնահոսի մատնված քաղաքական գործընթացները բերելու են պատերազմի

Հայաստանի Հանրապետության ներկայիս աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական դրությունը շարունակում է մնալ ծարահեղ ծանր։ Այն հարաբերական անդորրը, որ ստեղծվել է վերջին ամիսներին, կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե իրավիճակը որոշ չափով կայունացել է։ Մինչդեռ ծանր անվտանգային վիճակ ստեղծած գործոններից և ոչ մեկը չի վերացել. հակառակորդի ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, Արցախի անվտանգությունը շարունակում է կախված […]

Իրականում ինչի մասին են Հայաստան-Թուրքիա բանակցությունները, կամ ժամանակն է վերջ տալ երազկոտ ցնդաբանություններին

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները չորրորդ հանդիպումն անցկացրին։ Այս հանդիպումը տարբերվեց նախորդներից որոշակի, կոնկրետ ձեռքբերումներով, որոնք սակայն բավականին հակասական գնահատականների արժանացան հայ հասարակության կողմից։ Մարդիկ տալիս են գնահատականներ՝ աննշան ձեռքբերում է, Հայաստանի հետ կապ չունեցող ձեռքբերում է՝ իրականում անգամ չհասկանալով այս գործընթացի էությունը։ Բայց գանք հերթով։ Եվ այսպես, կողմերը […]

Կամ պետությունը վեր է ամեն ինչից, կամ պետություն չկա

44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությունը փոխեց ոչ միայն ուժերի հարաբերակցությունն Արցախում և ի հետևանք Արցախի ապագան, այլ նաև Հայաստանը։ Փոխվել են Հայաստանի անվտանգային լանդշաֆտն ու ճարտարապետությունը, որակապես նոր մակարդակի են բարձրացել հին ռիսկերը, առաջացել են նորերը, նվազել է Հայաստանի դերն ու նշանակությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում, էականորեն նվազել են Հայաստանի ինքնապաշտպանական կարողությունները։ Այս ամենի հետևանքով […]

Պատերազմի մեկնարկի համար Ադրբեջանին լեգիտիմություն պետք չէ, թույլտվություն է պետք

Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի շարք խնդրահարույց ձևակերպումների կողքին արտահայտեց մի միտք, թե Ադրբեջանը կաթիլ-կաթիլ լեգիտիմություն է հավաքում նոր պատերազմի համար։ Բացատրությունը մոտավորապես հետևյալն էր՝ Ադրբեջանն իրեն ծայրահեղ ապակառուցողական է պահում, չի գալիս հանդիպումներին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, բայց հայտարարում է, թե Հայաստանն է ապակառուցողական կողմը՝ փորձելով տպավորություն ստեղծել (ըստ երևույթին հավաքական Արևմուտքի կամ […]

Ճաշկերույթ մեռած դատական համակարգի ոսկորների վրա

Օրերս շատերիս համար անչափ տհաճ ու դժվարամարս մի դեպք գրանցվեց. խոսքը, բնականաբար, Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի գաղտնի արված ձայնագրության հանրայնացման մասին է։ Ընդհանրապես նման միջադեպերում ամենակարևորը ձևը բովանդակությունից տարանջատելն է, քանի որ, որպես կանոն, հենց ձևի վրա է կառուցվում ծածկադմփոց անել ցանկացողների ամբողջ մարտավարությունը։  Մեկընդմիշտ ֆիքսում ենք, որ Վարդազարյանի արարքը անհամատեղելի է հայ տղամարդու ավանդական պատվի պատկերացումների […]