Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը Թվիթերում գրառում է կատարել` անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։
«Մենք կորցրեցինք Շառլ Ազնավուրին, որը խորհրդանշում էր Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն իրենց ողջ խորությամբ, հարստությամբ և մարդկային առումով,- գրել է նա։ – Սա ահռելի կորուստ է մեր երկու երկրների համար, այն մարդկանց համար, ովքեր նրա պոեզիայի սիրահարներն էին»։