Հուլիսի 31-ին սահմանին տեղի ունեցած դիվերսիայի եւ հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետեւանքների մասին պատմում է ԼՂՀ ՊԲ-ի տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորեւ: ՊԲ շարքային Նորայր Քամալյանը, ով ներկայումս վիրավոր գտնվումէ հոսպիտալում, դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ դիվերսիայի հետեւանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել, ինչի մասին փաստում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: