ՄԹ Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը` ԼՂ շուրջ ծավալված իրավիճակի մասին

ՄԹ Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը` ԼՂ շուրջ ծավալված իրավիճակի մասին
ՄԹ Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը` ԼՂ շուրջ ծավալված իրավիճակի մասին

Արտաքին և համագործակցության երկրների նախարարոււթյունն իր մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորում է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:

Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ:

Արտաքին և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակն ասել է.

«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար»:

Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

© Medialab.am