Կիև․ Պուտինն ու Պորոշենկոն համաձայնության են եկել հրադադարի շուրջ.«Ազատություն»

Կիև․ Պուտինն ու Պորոշենկոն համաձայնության են եկել հրադադարի շուրջ.«Ազատություն»
Կիև․ Պուտինն ու Պորոշենկոն համաձայնության են եկել հրադադարի շուրջ.«Ազատություն»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ: Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնություն էր», – ասված է հաղորդագրությունում․ – «Նախագահները […]

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ:

Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնություն էր», – ասված է հաղորդագրությունում․ – «Նախագահները փոխըմբռնման են եկել կարգավորմանն ուղղված քայլերի և խաղաղության հաստատման վերաբերյալ»:

Ավելի վաղ նախագահ Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, ռուսաստանյան գործակալություններին հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները «հիմնականում համընկնում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/