Ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկվածի մոտ առանձնապես խոշոր չափի թմրամիջոց էր

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հունվարի 13-ին հերթական դեպքը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին։

Ժամը 10.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ալավերդի քաղաքից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Աքորի գյուղի 58-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։