Լոռու մարզում թալանել են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի տունը. Shamshyan.com

Լոռու մարզում թալանել են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի տունը. Shamshyan.com
Լոռու մարզում թալանել են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի տունը. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։

Նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Սամվել» մականվամբ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կ. Կարապետյանի 36-ամյա տղային՝ Վահե Կարապետյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: