Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ այս դեպքը եւս առնչվում է Էջմիածնի շրջանակներին: