2018 թվականից ի վեր մենք փաստացի ստացանք նոր ընդդիմություն, որը կազմված էր նախկին իշխանության ներկայացուցիչներից և մերձիշխանական խմբերից։ Եթե Հայաստանը լիներ «աշխատող դեմոկրատիա», սա կլիներ բնական կյանքի մի մասը։ Տարբեր կուսակցությունների ազատ շրջանառությունը քաղաքական դաշտում խոսում է այն մասին, որ համակարգն առողջ է։ Բայց հետաքրքիր է, որ մեր երկրում, չնայած խորագույն ճգնաժամերին` քովիդ, պատերազմ, բռնի […]
ՀՀ օրհներգը և զինանշանը վաղ թե ուշ պետք է փոխվեն. Ալեն Սիմոնյանի այս խոսքերն անգամ չի էլ կարելի սկանդալային որակել։ Հերթական քննարկումը երկրի խորհրդանշանների շուրջ, որը, ճիշտն ասած, վաղուց էր սկիզբ առել, բայց հեղափոխությունն ու հատկապես պատերազմը սրեցին այն։ Ժամանակին հիմնականում մարդկանց սահմանափակ խմբեր երբեմն-երբեմն փնթփնթում էին, որ մեր հիմնը խեղճի երգ է, իսկ դրոշն […]
Վերջերս ադրբեջանական մեդիայում տարածվեցին Արցախի նախագահների և բարձրաստիճան զինվորականի նկարները բանտից։ Ոչ մի ահասարսուռ բան։ Դատելով նկարներից՝ պայմանները տանելի էին, նախագահներն էլ կտտանքների ենթարկվածի տեսք չունեին, որոշ կադրերում անգամ ժպիտ կար։ Թերևս կարելի էր խոր շունչ քաշել լուրից, որ նրանք ողջ են և նորմալ պայմաններում են պահվում, եթե չլիներ նյարդերն ամուր ձգող փաստը՝ նրանք Բաքվում […]
Հանրապետության հրապարակի լույսերը և հրավառությունը կրկին ալեկոծեցին հանրությանը։ Մեր մեջ կա խնդիր, որի մասին չենք բարձրաձայնում, բայց որն ամեն անգամ, հենց առիթ է ներկայանում, դուրս է պրծնում փոխադարձ մեղադրանքների տեսքով։ Եթե որոշեք հոգեբան դառնալ և մասնագիտանալ կորուստ կամ վիշտ ապրած մարդկանց օգնելու մեջ, առաջինը, որ դասախոսը ձեզ հավանաբար կասի, այն է, որ ամեն մարդ վիշտն […]
Հայաստանյան ամանորյա եռուզեռը գունավորում են Յանդեքսի քարտեզները կարմիր երկար գծերով։ Խցանումներ են։ Իսկ խանութներում`հերթեր ու հրմշտոց։ Բոլորը փորձում են հասցնել, հետ չմնալ, եթե հնարավոր է՝ առաջ ընկնել։ Ամեն տարի աղցանների և շռայլ շնորհավորանքների արանքում թերևս գտնվում է մի ձայն, մի կարծիք, որ ասում է`հարուստ, զարգացած երկրներում տոնը նման ճոխությամբ չեն նշում։ Ինչի՞ հետևից ենք մենք […]
Օրերս համացանցը լցվեց մի տեսանյութով, որում անհայտ մի անձ, տեսնելով Հնդկաստանից եկած վարձու աշխատողին, որը հայկական բանակի հաստ ձմեռային բաճկոն էր հագել, կոպտում է նրան և ստիպում հանել։ ՀՀ զինված ուժերի համազգեստի հանդեպ անհարգալից վերաբերմունքի թեման վաղուց է շրջանառվում։ Բանվորներ և հովիվներ, այգեպաններ և խառատներ… շատերն են համազգեստը օգտագործում որպես հարմար աշխատանքային հագուստ, ինչը նյարդայնացնում […]
Հայհոյանքը մշակութային «վերելք» է ապրում Հայոց աշխարհում: Այսպիսի կեսկատակ-կեսլուրջ եզրակացության եկանք ընկերական շրջանակում՝ հերթական անգամ քննարկելով Երևանի քաղաքապետարանի արդեն հայտնի դարձած ավագանու նիստը: Ընդհանրապես վերջին տարիներին բուռն քննարկվում է հայհոյանքի մուտքը հանրային խոսույթի դաշտ: Տարբեր քաղաքական ուժեր իրար են մեղադրում հայհոյանքը մշակույթ ներմուծելու համար, խոսվում է ֆեյսբուքյան հայհոյող տիկնանց և անամոթ տղամարդկանց մասին, ու այս […]
Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսակադրեր ադրբեջանական հարսանիքից, որի ժամանակ հարսն ու փեսան իրենց կոշիկները մաքրում են գետնին փռված հայկական դրոշի վրա: Հայկական սոցցանցերը շտապեցին արձագանքել՝ հիմար են, ֆաշիստ են, մենք էլ ենք իրենց նման և այլն, և այլն… Meanwhile camaatımız. pic.twitter.com/MDSEagU3aj — Malcolm X (@Amrahtahmazov) November 21, 2023 Բայց եկեք մի պահ իրավիճակին սթափ նայենք: […]
«Ես չեմ հասկանում՝ էդ եվրոպաները չե՞ն կարա դրանց սաստել», «ռուսներն ինչո՞ւ չեն օգնում», «պետք ա Ամերիկային կանչել», «պետք ա աշխարհին ցույց տալ, որ դրանք ցեղասպան են»… նման արտահայտություններ հաճախ ենք լսում կամ ընթերցում, երբ խոսք է լինում հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Պարտությունից հետո սեփական թուլության զգացումը, ապատիան ինչ-որ չափով բնական է և հասկանալի։ Բոլորի հետ է […]
«Ինչո՞ւ զոհվածների մայրերին պատշաճ հոգեբանական օգնություն չի տրամադրվում». Աշոտ Փաշինյանի և տիկին Գայանեի հետ կապված աղմկահարույց գործի մասին նյութերի մեկնաբանություններում հաճախ կարելի էր կարդալ այս հարցադրումը։ Մարդիկ զայրանում էին, մեղադրում պետությանը, որը պարտավոր էր յուրաքանչյուր զոհվածի հարազատի հոգեբանական օգնություն տրամադրել։ Ընդհանրապես պատերազմի մեջ գտնվող հասարակության համար հոգեբանական օգնությունը չափազանց կարևոր է: Անկախ այն բանից՝ մարդն […]
Առաջին անգամ էի տեսնում այդ տղային, որը սկանդալի կիզակետում էր։ Ոմն անծանոթ Հանրայինի եթերով ինչ-որ անմիտ բաներ էր ասել Կոմիտասի մասին՝ փորձելով ապացուցել, թե մուղամը հայկական է եղել, Կոմիտասն եկել «մաքրել ա»։ Ու գոնե ինչ-որ սուրբ նպատակով մաքրեր։ Ո՛չ, մաքրել է, որ եվրոպացիների սրտով լինի։ Համերգների համար։ Հոգեբանները լավ գիտեն, որ հաճախ մարդիկ, խոսելով ուրիշների […]
Վերջերս բախտ վիճակվեց զրուցելու մի երիտասարդ հնագետի հետ։ Զրուցում էինք բրոնզեդարյան հասարակությունից, երբ հասանք այն մտքին, որ ամեն անգամ, երբ ինչ-որ նորարարություն էր ստեղծվում, ինչ-որ բան մոդեռնիզացվում էր, դա ուղղակիորեն ազդում էր հասարակության վրա։ Եվ խոսքը խորքային ազդեցության մասին է, երբ հասարակությունը, նրա մեջ առկա կապերի ձևերը փոխվում են։ Այստեղ ուզում եմ հատուկ նշել՝ նորարարությունն […]
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին մեղադրվում է սպանության համար։ Թե դատարանն ի՛նչ կպարզի՝ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ հարևան երկրի զինծառայողն ուղիղ եթեր է մտել և «գլուխ գովացել», թե բա՝ շատ հայերի եմ սպանել, հիշեք ինձ։ Եվ երևի թե սա կլիներ պարզապես մի ոճրագործի պատմություն, եթե չլինեին կացնահարված հայ սպան, ծերունին, որի վիզը […]
Երևի շատերը կհիշեն, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում ասաց, որ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է ասում Ռուսաստանը մեզ: Գուցե նրանք ասում են, բայց Նիկոլ Փաշինյանը չի հասկանում: Այս արտահայտությունը արտացոլանքն էր հասարակության պահանջի՝ ընկալել, թե ինչու է Մոսկվան մի տեսակ անհասկանալի դարձել: Հայաստանի հյուսիսային դաշնակիցը երբեք էլ աչքի չի ընկել բաց […]
– Լսիր, էդ որ ասում են՝ ժեխ, ժեխ, էդ ի՞նչ ա։ Մի օր տաքսի նստելուն պես հարցրեց ընկերուհիս։ Ես չհասցրեցի պատասխանել։ – Ժեխը մենք ենք, ազի՛զ ջան,- արձագանքեց վարորդը։ Ճիշտն ասած՝ չեմ խորացել բառի ստուգաբանության մեջ և չգիտեմ, թե այն որտեղից է գալիս և ինչ արմատ ունի, բայց մի բան ակնհայտ է՝ ժեխը այլևս քաղաքական […]
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մասին հրապարակումը, որն ուղեկցվում էր ոսկեզօծ նկարներով, բուռն կրքեր է բորբոքել: Հետաքրքիր է, սակայն, որ ֆեյսբուքահայությունը, թալանից բացի, ակտիվորեն քննարկում է տան ինտերիերի ճաշակը: «Ինչպե՞ս կարելի է նման միջավայրում ապրել»,- աղաղակում են շատերը մեկնաբանություններում: Հանուն արդարության պետք է ասել, որ սա առաջին նման քննարկումը չէ: Ճաշակի հարցը հաճախ է […]
«Ջորջ Օրուելը սխալվել է: Մեծ Եղբայրը չի հետևում քեզ: Մեծ Եղբայրը երգում և պարում է: Կախարդական գլխարկից սպիտակ ճագարների է հանում: Ամբողջ օրը, քանի դեռ քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում է ուշադրությունդ: Նա անում է ամեն ինչ, որպեսզի դու հանկարծ չմտածես: Նա անում է ամեն ինչ, որ զբաղված լինես: Նա անում է […]
Մարտի 8-ից հետո թերթում ես Ֆեյսբուքը, Ինստագրամը։ Ծաղիկներ, օծանելիք, այֆոն, ռեստորաններ… գեղեցիկ կանայք։ Մարտի 8-ը դարձել է մեծ վաճառքի հերթական տոն, առիթ, սև ուրբաթի վարդագույն և թանկ տարբերակը։ Սա այս օրվա առաջին փոխակերպումը չէ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ամեն տարի մարտի 8-ին պետք է ամփոփենք անցած 365 օրը, արձանագրենք, թե ի՛նչ է արվել կանանց […]