Հարցազրույց

Այս քայլարշավն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, օրեր առաջ իրավապաշտպաններով, ՀԿ-ներով հայտարարություն էիք տարածել, որում նշել էիք, որ Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման-սահմանագծման աշխատանքները պետք է հաշվի առնեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը, որ այդ գործընթացն անօրինական է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք:  – Նախ ակնկալում ենք, որ հասարակությունը տեղեկացված կլինի, որ կան ՀԿ-ներ, որոնք […]
Մանրամասն

44-օրյայից հետո բանակում բարեփոխումներ չեղան, որպեսզի այսօր իշխանությունը մարդկանց ասի՝ եթե չտանք, պատերազմ կլինի. Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը – Տիկի՛ն Սամսոնյան, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն այս պահին ի՞նչ բնորոշում կտաք։ Ինչպե՞ս եք գնահատում վարվող քաղաքականությունը։ – Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլանքն է ու հակառակը, այսինքն՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ, շատ ուղիղ կապ ունի […]

Սա միակողմանի զիջում է, որովհետև որևէ ճշգրտված քարտեզ գոյություն չունի. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  – Պարո՛ն Աբրահամյան, ձեր գնահատականն եմ խնդրում իշխանության ներկայացուցիչների այն խոսույթի վերաբերյալ, թե Հայաստանի Հանրապետության տարածքից հող չեն հանձնում Ադրբեջանին, որ Տավուշի մարզի այդ չորս գյուղերը, ըստ իրենց, Հայաստանի տարածքում չեն։ – Իշխանությունը ինչ փաստաթղթի ու ինչ քարտեզի որ հղում է անում, հայտարարելով, որ […]

Եթե Տիգրանաշենը տալիս ես Ադրբեջանին, այդ ամբողջ ռեգիոնը դնում ես Ադրբեջանի ոտքերի տակ. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը  – Պարո՛ն Խաչատրյան, գործող իշխանությունը ո՞ւր է տանում Հայաստանը։ – Հաստատ չի տանում դեպի իր խոստացած լուսավոր ապագա, ակնհայտ է, որ նոր մարտահրավերների, արկածախնդրությունների, նոր փորձությունների է տանում երկիրը, ու, դժբախտաբար, անգամ վերլուծություններով դժվար է հասկանալ այն հանգրվանը, թե ո՛ւր կարող ենք մենք հասնել […]

Փաշինյանն իր հայտարարություններով մեր տարածքի մի մասը լեգիտիմ թիրախ է դարձնում Ադրբեջանի համար. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը  – Պարո՛ն Սահակյան, Տավուշի մարզի չորս գյուղի հանձնման մասով քննարկումները չեն դադարում, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հայտարարում են, որ այդ անուններով գյուղ չկա Հայաստանի տարածքում, տավուշցիների հետ հանդիպմանն էլ ասել է, որ եթե այդ գյուղերը չտան, Ադրբեջանը մինչև շաբաթվա վերջ […]

Կարելի է որոշ նախարարություններ քաղաքից դուրս տեղակայել, բայց ես երիտասարդ չեմ, թող ԱԺ-ն մնա իր տեղում, հեռու չգնամ. Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը – Պարո՛ն Աղազարյան, ի պատասխան ձեր քաղաքական թիմի՝ մայրաքաղաքում պետք է ոչ մի բուհ չլինի որոշմանը, հնչում են առաջարկներ, որ կառավարության, խորհրդարանի ու ընդհանրապես վարչական շենքերը տեղափոխեք քաղաքից դուրս, բայց համալսարանները մնան տեղում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին ու նաև համակարծի՞ք եք ձեր թիմի […]

Թամանյանն արդեն ստեղծել է այդ Ակադեմիական քաղաքը, քանդում ենք այն, տեղափոխում 17-րդ թաղամաս, ճիշտ ձևակերպումը սա է. Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը – Պարո՛ն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը, հիմնավորելով, թե ինչու են իրենք բուհերը միավորում Ակադեմիական քաղաքում, ասաց, որ մեր բուհերը ոչ միայն միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, այլ նաև մեր օրենսդրական չափանիշներին չեն համապատասխանում, այսինքն՝ բովանդակային առումով շատ վատն են։ Իսկապե՞ս բուհական կրթությունն այդքան վատ վիճակում է։ – Ճիշտն ասած, […]

Այս իշխանությունը ջանքեր չի գործադրում, որպեսզի վերադարձի հարցը բերի բանակցային սեղան. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը  – Պարո՛ն Հակոբյան, խորհրդարանում՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Արցախից բռնի տեղահանմանը, ասել է, թե իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի, բայց Արցախի քաղաքական էլիտան՝ ի տարբերություն իրենց, «ԼՂ-ում իշխանություն փոխեց ու հանձնեց Արցախը»։ Ձեր գնահատականը խնդրեմ այս հայտարարության վերաբերյալ։ […]

Եվրամիությունը ցուցաբերեց Հայաստանի հետ համագործակցության բարձրագույն պատրաստակամության աստիճան. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը  – Պարո՛ն Ղուկասյան, Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը, արդարացվա՞ծ է հանրության ոգևորությունը այս բանաձևի ընդունման վերաբերյալ։ – […]

Չկա որևէ բան, որը կարող է ակնհայտորեն հուշել, թե Ռուսաստանը պատրաստ է փոխելու իր քաղաքականությունը. Նարեկ Սուքիասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը  – Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանի ծավալուն ասուլիսի ընթացքում, արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչած պատասխաններից ելնելով, կասեք, թե ի՛նչ մեսիջներ կային, ու ո՞ւմ էին ուղղված դրանք։ Ռուսաստանից հեռանալու որոշում ունի՞ Հայաստանը, եթե նկատի ունենանք ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի պատասխանը։ – Վարչապետի ասուլիսից արտաքին […]

Կասկած չունեմ, որ Փաշինյանը ռազմավարական ու հոգեբանական առումով հաշտվել է այդ գյուղերը հանձնելու մտքի հետ. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը – Պարո՛ն Նորիկյան, մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանի ծավալուն մամուլի ասուլիսի ասելիքը ո՞րն էր Հայաստանի քաղաքացիներին։ – Ես չեմ լսել Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ լուծում ենթադրող միտք, ռազմավարական հարցերի վերաբերյալ որևէ համակարգային մոտեցում, ճիշտ հակառակը՝ խուսանավելու, արդարանալու, ստեղծված կրիտիկական վիճակի պատասխանատվությունը բոլորի վրա բարդելու՝ բացառությամբ […]

Պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ ցածր եմ համարում. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը  – Պարո՛ն Աղազարյան, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «անհապաղ վերադարձնել» Տավուշի մարզի չորս գյուղ, ու այս համատեքստում արտախորհրդարանական ընդդիմությունը տարաբնույթ հանրահավաքներ է կազմակերպել, առաջիկայում էլ ևս սպասվում են հանրահավաքներ ու փողոցային պայքար՝ իշխանափոխության պահանջով։ Նախ ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ եմ ձեր դիտարկումները խնդրում, ինչպե՞ս եք […]

Իրանը բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է հատկապես հավաքական Արևմուտքի ներկայությանը Հայաստանում. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Իրանում է, նախօրեին էլ Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր տեղի ունեցել։ Տարածաշրջանում ինչ-որ նոր զարգացումնե՞ր են սպասվում, թե սրանք հերթական հանդիպումներ են։ – Այն խոսույթը, ինչը պտտվում է այսօր՝ վեկտոր փոխել, արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և այլն, համենայնդեպս ամեն մեկը […]

Այս հակառուսականությունը ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է. Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը  – «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում՝ ներառյալ ՀԱՊԿ-ը։ Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը […]

Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը  – Պարո՛ն Շարմազանով, Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, նշելով, որ «մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»: Ըստ ձեզ՝ ի՞նչ հարցերում է դրսևորվում Մարուքյանի ու Փաշինյանի տեսլականների […]

Արցախահայությանը բնակարանով ապահովելու՝ իշխանության այս տարբերակի տակ կան որոշակի ականներ. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը – Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը, որի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Մենք նրանց կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշակի ֆիքսված մեծությամբ ֆինանսական միջոց հասանելի լինի տուն կամ բնակարան կառուցելու […]

Երկու ցուլը մեզ քիչ էր, հիմա էլ գազազած մեծ արջ են կանգնեցնում մեր դիմաց. Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը  – Պարո՛ն Կարապետյան, հայ-ռուսական հարաբերություններում այս պահին ի՞նչ փուլ է, հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ – Հայ-ռուսական հարաբերությունները փորձությունների փուլում են, շատ ծանր իրավիճակում են և՛ արհեստական պատճառներով, և՛ ոչ արհեստական։ Գործող իշխանությունները օր առաջ պետք է ձգտեն հարաբերություները Ռուսաստանի հետ եթե ոչ կարգավորելու, ապա գոնե կանոնակարգելու համատեքստում […]