Պոլսահայ երգչուհու հայերեն երգերը շարունակում են սրտեր գրավել. Սիբիլի «Սերը»` Հայաստանում

Պոլսահայ երգչուհու հայերեն երգերը շարունակում են սրտեր գրավել. Սիբիլի «Սերը»` Հայաստանում
Պոլսահայ երգչուհու հայերեն երգերը շարունակում են սրտեր գրավել. Սիբիլի «Սերը»` Հայաստանում

Պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի երկրորդ`«Սեր» ձայնասկավառակ-ալբոմի շնորհանդեսը, ինչպես եւ նշել է վերջինս տեղի կունենա Հայաստանում: Միջոցառումը նախատեսված է է այսօր` սեպտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Սիբիլը նշում է, որ ալբոմն իր համար շատ մեծ կարեւորություն ունի, քանի որ առաջին` «Սիբիլ» ալբոմի լույս ընծայումից հետո, որն ի դեպ ճանաչում բերեց երգչուհուն, նա սկսեց մտածել երկրորդի մասին:

«Այս ալբոմով կուզիմ շնորհակալություն հայտնել կուզեմ բոլոր աստղերին, ովքեր իմ կողքին էին»,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն:

Ալբոմում ընգրկված  12 երգերից 11 հայերեն են, 1-ը` արամերեն: Ձայնասկավառակի ստեղծման ժամանակ Սիբիլը  համագործակցել է  հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, Արմեն Դիվանյանի «Արևներ» խմբի, երգիչ Անդրեի եւ հայաստանյան 15 հայտնի երաժիշտների հետ:

«Սեր» ալբոմի լույս ընծայելուց եւ Թուրքիայի խանութների ցուցափեղկերին հայտնվելուց հետո, երգչուհու թովիչ ձայնով հայերեն երգերը «Սիբիլ» ալբոմից հետո էլ շարունակել է գրավել շատերի սրտերը: Թուրքական  հեռուսաալիքները` ի դեմս CNN TURK-ի արդեն իսկ սկսել են ցուցադրել «Սեր» ալբոմի առաջին տեսահոլովակը` «Այս գիշերը» (Bu Gece – Tonight):

http://www.youtube.com/watch?v=SzkRSTrZ6xE

«Համացանցին միջոցով մարդիկ կը գրին եւ իրենց գնահատականը կը հայտնին,- մարտին «Մեդիալաբին» պատմել էր Սիբիլ Փեքթորոսօղլուն,- Կը գրեն, որ հայկական երգի հետ շնորհիվ քեզի ծանոթացանք, եւ շատ հավնեցանք: Առաջին եւ երկրորդ ալբոմներս ալ ամենամեծ մարկետներու մեջ կը վաճառվին, երգերս կը հնչեն: Եղան մարդիկ, ովքեր երգերուս լատինատառը խնդրեցան: Մարդիկ ալ եղան, որ ասացին, թե «քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք»: Անշուշտ, շատ կուրախանամ»:

Հիշեցնենք, որ երգչուհին ծնվել է Պոլսում: Ավարտել է Մխիթարյան վարժարանի նախակրթարանը: Նրա պատմելով ընտանիքի անդամները տանը միայն հայերեն էին խոսում: Հայրը շատ խիստ էր, ասում էր`«Այս տունի մեջ միայն հայերեն պիտի խոսվի»:

Սիբիլը սկսել է երգել 1991 թվականից ` Պոլսո «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:  Երաժշտական որևէ կրթություն չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է: Մինչ «Նամակի» եթեր բարձրանալը, որը եւ մեծ ճանաչում բերեց նրան,  հաջողոթյամբ աշխատում էր բանկում: Սակայն ասում է, որ միշտ երգել է և առանց երգի իրեն չի պատկերացնում:
http://www.youtube.com/watch?v=HM8KVV0Z-1s

«Անցած երեք տարին ինձ համար շատ մեծ անակնկալներով եւ երջանկությամբ լեցուն էր: Թուրքիա ծնած եւ հոս ապրող մեկն ըլլալով, այս առաջադիմությունն ալ ինձի համար անակնկալ էր: Իմ մանկությունս «ինչուներով» լեցուն էր, թե ինչու բոլոր օտար լեզուներով երաժշտություն կա եւ ինչու հայերեն չկա` կասեի… Իսկ հիմա մեծ ուրախությունով ականատես կըլլամ, որ թուրքերը հայկական երաժշտություն կլսեն, եւ իրենց գովասանքները կհայտնեն»,-«Մեդիալաբին» ասել է Սիբիլը:

«Սեր» ալբոմի շնորհանդեսի կազմակերպիչը, ըստ երգչուհու, Երեւանի քաղաքապետարանն է: Նա նշում է, որ իր ցանկությամբ ալբոմից վաճառքի ողջ հասույթը կտրմադրվի մանկապարտեզներից մեկին:

«Ես հոգեպես փափագ հայտնեցի, թե հասույթը մանուկներու վերաբերյալ մի տեղ նվիրենք, դեռ որեւէ տեղ որոշված չէ, վստահ եմ, որ քաղաքապետարանը ամենապետքությունն ունեցող տեղի մը պիտի փոխանցե գումարը»,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլը:

© Medialab.am