«Յանուկովիչի դագաղի վերջին մեխը». Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց

«Յանուկովիչի դագաղի վերջին մեխը». Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց
«Յանուկովիչի դագաղի վերջին մեխը». Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց

Միջազգային եւ տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ուկրաինայում տեղի ունեցող բուռն զարգացումների արդյունքում, այսօր արդեն բանտից ազատ է արձակվել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: 

Տեղեկացնենք, որ երեկ` փետրվարի 21-ին, մինչ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիեվից օդանավով հեռանում էր, ուկրաինական Ռադայում քվերակությամբ հաստատվել էր Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման հրամանը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերից ընդդեմ Մաքսային միության Կիեվի կենտրոնական Մայդանում սկիզբ առած հազարավոր մարդկանց բողոքի ալիքը իր կիզակետին հասավ վերջին օրերին, երբ ուժայինների հետ բախումների հետեւանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին, հարյուրավոր քաղաքացիները վիրավորվեցին: Զոհերի վերջնական թվի մասին հստակ տեղեկություններ չկան: 

Փետրվարի 21-ին, Վիկտոր Յանուկովիչը հեռացել է Կիեվից` հայտարարելով, թե մեկնում է Խարկով` խորհրդակցության: Սակայն, առ այսօր նրա գտնվելու մասին հստակ տեղեկություններ չկան: 

Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն ազատազրկվել էր 2011-ին: Յոթ տարվա ազատազրկման դատապարտված Տիմեշենկոյին դատարանը մեղավոր էր ճանաչել 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ իր լիազորությունները չարաշահելու եւ պետությանն ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս հասցնելու համար: 

«Յանուկովիչի դագաղի վերջին մեխը. Յուլյա Տիմոշենկոն ազատ արձակվեց»,-հայտարարել է երկրի ընդդիամադիր «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սամարսկին: 

© Medialab.am