Երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել․ ԲՀԿ պատգամավոր.«Ազատություն»

Երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել․ ԲՀԿ պատգամավոր.«Ազատություն»
Երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել․ ԲՀԿ պատգամավոր.«Ազատություն»

Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները, Շենգավիթ համայնքից՝ կուսակցության մեկ ներկայացուցիչ, խուզարկություն է իրականացվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։ Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում, Քննչական կոմիտեից էլ […]

Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները, Շենգավիթ համայնքից՝ կուսակցության մեկ ներկայացուցիչ, խուզարկություն է իրականացվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։

Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում, Քննչական կոմիտեից էլ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով, որ պատգամավորի տղան կասկածվում է 2014 թվականին քաղաքացու առևանգման մասնակցելու մեջ և այդ քրեական գործի շրջանակներում գործողություններ են կատարվում։

ԲՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու հետ կապված ոստիկանությունից փոխանցեցին, որ Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը ապօրինի զենք է կրել և այս պահին էլ գտնվում է ոստիկանությունում։

Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արման Չատինյանը բերման է ենթարկվել ընտանեկան վեճի և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։

Շենգավիթ վարչական շրջանից բերման ենթարկված «Բարգավաճ Հայաստանի» անդամ Գայանե Քոչարյանն էլ մեղադրվում է անչափահասի ներգրավմամբ գողություններ կատարելու մեջ։ Ընդ որում, բոլոր այս դեպքերում Ոստիկանությունը բացառում է կապը քաղաքական վերջին իրադարձությունների հետ։ «Բարգավաճ Հայաստանում» մինչդեռ հակառակն են պնդում։

«Ազատության» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ ում ընտանիքին պատկանող հյուրանոցում ևս երեկ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել՝ այս քայլերը բնորոշեց որպես ճնշում կուսակցության նկատմամբ:

«Գիտեք ինչ, կարող է իրենց գլխի մեջ շատ բան է պտտվում, բայց Ռուբեն Գևորգյանը ունի տեսակ, դա Ծաղիկ Ռուբո տեսակն ա, որը հենց այնպես էդ անվանումը ձեռք չի բերվել: Էդ անվանումը անցել է ծանր ճանապարհ՝ սկսած գորշ պատերից մինչև մեր էս բաց, լուսավոր աշխարհը էսօրվա դրությամբ, որում գտնվում ենք ու հայտնվել ենք: Ես էնքան եմ կարծրացել, ես երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել, երբևիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել», – ասաց Ռուբեն Գևորգյանը: 

Տեսանյութը դիտել այստեղ http://www.azatutyun.am/content/article/26854097.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook