Խորհրդարանական ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի մասնակիցները այսօր առավոտյան արգելափակել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը:
Նրանք ԱԳՆ շենք հասել են Ֆրանսիայի հրապարակից քայլերթով:
«ԱԳ նախարարն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,-հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: