Դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտում «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գերասենյակը» ներկայացրել է սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Հովսեփ Ղազարյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել են ընտրությունների կազմակերպման և ընթացքի հետ կապված հիմնական խնդիրները, ինչպես նաև կատարեցին առաջարկություններ: