Քաղաքագետ Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էսօր քանի որ մի քանի տեղ հարցազրույց եմ ունեցել Սերժի ասուլիսում հնչեցված մտքերի մասին բան չեմ գրել։ Հիմա շատ կարճ գրեմ։ Տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի անձի ռեբրենդինգ։ Ընդ որում զգացվում է, որ լուրջ աշխատանք է տարվում էդ ուղղությամբ։
Սերժ Սարգսյանը փորձում է իր մասին եղած բոլոր բացասական ընկալումները հասարակության մեջ փոխել և իր անձի շուրջ դրական կերպար ստեղծել։ Էսօրվա ասուլիսին էլ շատ լավ պատրաստվել էր։ Իմ տպավորությամբ լավ քաղաքական տեխնոլոգներ են աշխատում նրա հետ»։