44 Օր

«Իմ տղեն չի կոտրվել, կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել մարտի դաշտում՝ հաղթանակի բերկրանքը հոգում»․ Խաչիկը՝ կյանքը սիրող զինվորը

Պողոսյանների ընտանիքում 19-ամյա Խաչիկի զոհվելուց հետո պատերազմի բերած տխրության մասին խոսում են շշուկով և արտասվում՝ թաքուն: Իրենց որդու և նրա կատարած սխրանքների մասին ծնողները հպարտությամբ են հիշում, ապա նաև հուզվում․ շատ կուզեին, որ Խաչիկն ապրեր, որովհետև կյանքը սիրող էր։ «Բարև, Խա՛չս․․․,- Խաչիկ Պողոսյանի զոհվելուց հետո գրում է հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը, որդուն ուղղված իր նամակում,- հաճախ […]
Մանրամասն

«Չհասցրեց ավարտել խաչքարը»․ քանդակագործ Գոռը կամավորագրվելիս խոստացել էր՝ կվերադառնա պատերազմից, բայց չեկավ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակվող Համբարձումյանների տունը երկու տարի է՝ դատարկ է. ավագ որդու զոհվելուց հետո նրանց կյանքը աննպատակ է դարձել։ Ասում են՝ ուղղակի ապրում ենք։ Համբարձումյանների ավագ որդին՝ 22-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մասնագիտությամբ քանդակագործ էր, սիրում էր արվեստն ու դրանով ապրում, 2020-ի սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմի լուրն իմանալուն պես միանգամից կամավորագրվել է և, իր […]

«Փորձել են ճեղքել շրջափակումը, բայց ԱԹՍ-ն խփել ա»․ Սաղաթելյանների ընտանիքում Արտյոմի կորուստը գունազրկել է կյանքը

19-ամյա Արտյոմ Սաղաթելյանը Շիրակի մարզի Ձորագետ գյուղից Հայաստանի զինված ուժեր է զորակոչվել 2019-ի դեկտեմբերի վերջին, մեկ տարի չանցած՝ 2020-ի սեպտեմբերին ստիպված է եղել 22 օր ծանր ու կատաղի մարտեր մղել թշնամու դեմ Ջրականում, Իշխանաձորում, Կուբաթլուում:  Արտյոմի եղբայրը՝ 28-ամյա Արթուր Սաղաթելյանը, ցավով է հիշում պատերազմի թեժ կետերում եղբոր հետ վերջին զրույցը. «Հոկտեմբերի 16-ն էր, զանգեց, ասեց՝ […]

«Չեմ տեսել իմ երեխային, հույսով եմ, որ լավ բան կլինի». որդեկորույս մայրը զավակի մահվանից 2 տարի անց էլ դեռ սպասում է

2020-ի 44-օրյա պատերազմից հետո անցած երկու տարին 45-ամյա Աղուն Գրիգորյանի համար մղձավանջային տարիներ էին. տան ուրախությունը՝ Կարենը չկա: «Հիմա մեր համար էլ ուրախություն չկա»,- հոգոց է հանում որդեկորույս կինը։ Աղետալի պատերազմից Սահակյանների երկու որդիներից մեկն է վերադարձել՝ Կառլենը, Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղում կորցրել են տունը: Որդու մահվանից հետո պետության տրամադրած գումարով Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում […]

«Ցավը երկու տարի է՝ սրտումս է, դատարկությունը չի լցվում». մայրը պատմում է՝ Արսենը զոհել է կյանքը՝ ընկերներին փրկելու համար

Ցավն ու հպարտությունը խառնվել են 44-ամյա Զոյա Խաչատրյանի հոգում. որդին՝ 18-ամյա Արսենը, կարող էր փրկվել պատերազմի ժամանակ, սակայն որոշել է նահանջի հրամանին չենթարկվել, դիրքը պահել, որ ընկերները կարողանան փրկվել։ Մայրն ասում է՝ մի կողմից հպարտ է, որ նման որդի է դաստիարակել, մյուս կողմից էլ՝ կցանկանար, որ որդին էլ փախչեր, այսօր էլ իր կողքին կլիներ։ «Մայրերն […]

«Ես փրկվեցի, բայց, ցավոք, հորս փրկել չկարողացա»․ պատերազմում վիրավորված Էդգարը՝ պայքարի ու ծանր կորստի մասին

Պողոսյանների բնակարանի հյուրասենյակի աջ կողմում միանգամից աչքի է զարնում պատին փակցված նկարը. գրկախառնված հայր ու որդի Պողոսյաններն են՝ Վարուժանն ու Էդգարը։ Էդգարը 44-օրյա պատերազմի ժամանակ հրաշքով ողջ է մնացել, հայրը՝ Վարուժանը, զոհվել որդու աչքի առաջ։ «Ես փրկվեցի, բայց, ցավոք, հորս փրկել չկարողացա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Էդգարը, որի դեմքին, շուրթերին ու ձեռքին դաջված են […]

«2 տարի ա՝ դատական պրոցես ա, ոչ մեկին չեն դատում, մեղավորներն արդեն պիտի պատժված լինեին»․ որդեկորույս մայր՝ պայքարելու եմ

«Սխալ հրամանատարության «շնորհքն» ա, որ էսօր 18 տարեկան ջահել տղաները չկան։ Ամեն ինչ են արել, որ էս էրեխեքին տան թուրքերին, մտածված ծախել են էրեխեքին»,- «Մեդիալաբին» ասում է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Օհանյանի մայրը՝ Ասյա Մանուկյանը, և նշում՝ Ցորի հրետանային դիվիզիոնի զոհված 21 տղաների ծնողներով մինչև վերջին շունչը պայքարելու են, որ մեղավորներն իրենց պատիժը կրեն։  «Մենք […]

«Երազիս անատոմիկի բակն էր, տղես՝ նասիլկայի վրա, հետո իրականում տեսա էդ նույնը». որդեկորույս հայր՝ ապագան թողեց, գնաց հանուն հայրենիքի

Մարուխյան ամուսիններն արդեն երկու տարի է՝ ինչ միայնակ են ապրում իրենց եռահարկ տանը, որ միակ որդու՝ 27-ամյա Աբրահամ Մարուխյանի համար էին կառուցում։ Ասում են՝ շատ հույսեր և նպատակներ ունեին Աբրահամի հետ կապված, իսկ այսօր իրենց նպատակները կապված են միայն որդու շիրմաքարի հետ՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այցելել, մաքրել, խնամել և մի քիչ էլ հետը զրուցել։  «Մենք […]

«Ասաց՝ ես գերի չեմ մնա, նռնակը ձեռքս ա, ինձ կպայթացնեմ, ձեր ընգերն եմ, ձեզի սիրում եմ»․ մեդալ Գոռին՝ հետմահու, ցավ ու կարոտ՝ հարազատներին

Երկու տարի է անցել այն օրից, երբ Այվազյանները պատերազմում կորցրել են իրենց կրտսեր որդուն՝ 29-ամյա Գոռ Այվազյանին։ Այվազյանների վիշտը որևէ կերպ չի սփոփվում, մինչ այսօր էլ նրանց համար «որևէ ուրախություն չկա»։ «Մեր կյանքը շատ տխուր ա դարձել։ Առանց իրեն շատ դժվար է։ Իր հուշարձանը մեր տան մոտակայքում ա, ամեն առավոտ որ գնում եմ աշխատանքի, միշտ […]

«Մոսկվայում էինք ապրում, ասեց՝ ես եմ որոշում, գնամ, հայրենիքիս պարտքս տամ»․ «Մարտական խաչ» Գարիկ Թամամյանին՝ հետմահու

44-ամյա Գայանե Սարգսյանը հուզմունքով է հիշում՝ ինչպես որդին 24-ամյա հասակում այլևս ընդդիմացավ ծնողներին և որոշեց, որ պետք է Ռուսաստանից Հայաստան վերադառնա և ծառայի հայրենքում։ «Ինքը 13 տարեկան էր, մենք Մոսկվա գնացինք, երբ տարիքը լրացավ, ամեն տարի ուզում էր գար։ էնպես ստացվեց, որ էդ տարին անզոր էինք, ասեց՝ ես մեծ եմ, ես եմ որոշում, գնամ, հայրենիքիս […]

«Հորեղբայրս նույնպես զոհվել է՝ 1993-ին, եղբորս անունն էլ դրեցինք Արթուր, Արթուրս էլ զոհվեց․․․». քույրն ասում է՝ ամեն ինչ կտար, որ եղբայրը վերադառնար

23-ամյա Լիլյա Սարգսյանը կարոտով է հիշում մինչև 2020 թիվը Ամանորյա տոները, երբ եղբայրը Ձմեռ պապի հագուստով, ինքը՝ Ձյունանուշի գյուղի երեխաներին էին այցելում և ուրախացնում։  «Արթուրը երեխայասեր էր, ամեն տարի Ամանորին Ձմեռ պապի շորեր էր հագնում և մեր գյուղի՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի երեխաների տուն այցելում, նույնիսկ 2015-2016 թվերին ես Ձյունանուշն էի, Արթուրս՝ Ձմեր պապ, միասին […]

«Էրեխեքը հենց նենց չէին եկել էս աշխարհ, որ էրեխեքին թողնեին անտերության մեջ»․ մայրը պայքարում է, որ մեղավորները պատժվեն

41-ամյա Լիլիթ Հարությունյանն ասում է՝ որևէ դատ բաց չեն թողնում, Ստեփանակերտի Ցոր գնդի զոհված տղաների ծնողներով միահամուռ ամեն ինչ անելու են, որ բոլոր մեղավորները պատասխան տան:  «Մենք պայքարում ենք, որ մեղավորները պատժվեն։ Մեկը չպետք ա պատասխան տա բոլորի համար, այլ բոլորը՝ հրաման տվողը, հրամանատարը, որ էրեխեքին թողել, փախել էր։ Մինչև վերջ, թեկուզ Եվրադատարան գնալու ենք։ […]

«Բաց տարածքում չորսով են եղել , անօդաչուն հարվածել ա, չորսն էլ զոհվել են»․ Վարդան Զաքարյանը մեկ ամիս էլ չկար, որ մեկնել էր ծառայության

31-ամյա Լիլիթ Զաքարյանը հուզմունքով է հիշում 2020-ի հոկտեմբերի 17-ը, երբ եղբայրը պատերազմի դաշտից զանգել և իր ծննդյան օրն էր շնորհավորել, իսկ ավելի ուշ նաև ծնողների միջոցով տորթ էր ուղարկել։ «Վարդանը սովորություն ուներ միշտ ծննդյան օրս կեսգիշերն անց արդեն շնորհավորել ու նույնիսկ մարտի դաշտից անակնկալ արեց։  Հիշում եմ՝ մինչ ծառայության գնալը՝ պապայիս 50-ամյակին, ինքը լրիվ անակնկալ […]

«Այսօր Ռուբենիս հետ միասին կնշեինք իր 22-ամյակը, եթե մարտի դաշտում հրամանատարական կազմը չլքեր տղաներին»․ Անուշն ասում է՝ կյանքը նվիրել է պայքարին, որ բոլոր մեղավորները պատասխան տան

43-ամյա Անուշ Մելիքյանը որդու ծննդյան օրը սկզբում Եռաբլուր, այնուհետև դատական նիստի է շտապել։  «Այսօր Ռուբենիս հետ միասին կնշեինք իր 22-ամյակը, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում հրամանատարական կազմը չլքեր տղաներին՝ թողնելով միայնակ հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ»,- ասում է Անուշը։ Ինչպես Անուշը, այնպես էլ Ստեփանակերտի Ցոր զորամասի մյուս զոհված տղաների ծնողները շարունակում են իրենց պայքարը, որ […]

«Ոչ թե ապրում ենք, այլև գոյատևում, որ մեղավորներն իրանց պատիժը ստանան». որդեկորույս մայրն ասում է՝ որդին գուցե չզոհվեր, եթե տղաներին սխալ հրաման չտրվեր

«Ոչ թե ապրում ենք, այլև գոյատևում, որ մեղավորներն իրանց պատիժը ստանան, գլխիվայր շուռ եկավ մեր կյանքը»,- հուզմունքով ասում է 46-ամյա Քրիստինա Ազատյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։  Քրիստինայի խոսքով՝ որդին գուցե չզոհվեր, եթե տղաներին սխալ հրաման չտրվեր, հրետանին առաջնագիծ ունենար, և հրամանատարները չփախչեին մարտի դաշտից՝ տղաներին մենակ թողնելով հակառակորդի դեմ։ «Անիմաստ զոհ են տվել […]

«Ռաֆայելը մեր տան կյանքն էր, աստվածը, իրա նման երկրորդը չկա, չի ծնվի». որդեկորույս մայր՝ թագավոր բալիս տարան, կորցրեցին․․․

68-ամյա Էմմա Իվանյանը կրտսեր որդու մասին պատմելիս դժվարությամբ է կարողանում հուզմունքը զսպել, արցունքների միջից ասում է՝ Ռաֆայելը իրենց հույսն ու ապավենն էր, շունչն ու հոգին, ապրում էին Ռաֆայելով ու սրտատրոփ սպասում էին այն օրվան, երբ կտեսնեն որդու թագն ու պսակը, սակայն պատերազմը գլխիվայր շրջեց Նահապետյանների կյանքը: «Մյուս էրեխեքս մեծացել էին, բոլորը սպասում էին իրա ամուսնությանը, […]