Սերժ Թանկյանի՝ հայ երկրպագուներին ուղղված խոսքը՝ երեւանյան համերգի ժամանակ

Սերժ Թանկյանի՝ հայ երկրպագուներին ուղղված  խոսքը՝ երեւանյան համերգի ժամանակ
Սերժ Թանկյանի՝ հայ երկրպագուներին ուղղված խոսքը՝ երեւանյան համերգի ժամանակ

«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսների, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։ Պապս 5 տարեկանում տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից […]

«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։

Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսների, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։

Պապս 5 տարեկանում տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։ Ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող Ամերիկյան մանկատանը։

Միացյալ նահանգների «Մերձավոր արևելք հիմնադրամը» անհավանական մարդասիրական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես, որ այն փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու համար այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեր, այլ նաև ամերիկացիների համար։

Ռուսաստանը նույնպես 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում, Օսմանյան կայսրության արևելյան սահմանին շատուշատ որբերի և երեխաների է փրկել։ Նրանք հիանալի մշակութային դաշնակից- հարևան են եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։

Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։

Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։ Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող ինստիտուցիոնալ անարդարությունից և դադարեցնել բնակչության նվազումը, որ այժմ տեղի է ունենում։ 
Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ (ռոքով) ցնցել ձեզ»։ Սերժ Թանկյան

թարգմանություն՝ Նունե և Վարդինե Գրիգորյանների

Համերգի ամբողջական տեսագրությունը

http://www.youtube.com/watch?v=NYblpyVo_cc