Համով ու անհամ, թանկ ու էժան, լավ ու վատ. միֆեր Ֆրանսիայի ու Հայաստանի կյանքի մասին. «Ալամեզոն» Բլոգ

Համով ու անհամ, թանկ ու էժան, լավ ու վատ. միֆեր Ֆրանսիայի ու Հայաստանի կյանքի մասին. «Ալամեզոն» Բլոգ
Համով ու անհամ, թանկ ու էժան, լավ ու վատ. միֆեր Ֆրանսիայի ու Հայաստանի կյանքի մասին. «Ալամեզոն» Բլոգ

Երկրումդ ապրելով, տարիների ընթացքում հայրենիքիդ սիրով մղված աշխարհի և երկրիդ մասին ձեռք ես բերում շատ կարծրատիպեր, որոնք մասամբ ճիշտ են, մասամբ չափազանցված, մասամբ սխալ: Այդ սխալը դու ինքդ ես նկատում, կամ  քեզ մատնանշում են, երբ երկրից դուրս ես գալիս,  և քիչ թե շատ ստաբիլ կյանքով մի քանի տարի ապրում արտասահմանում: Այո-այո, անպայման մի քանի տարի , որովհետև ոչ մի զբսաշրջիկ չի կարող եվրոպայում անցկացրած մի քանի օրով դրական կամ բացասական կարծիք ունենալ, օրինակ Ֆրանսիայում առկա մթերքների կամ սուպերմարկետների մասին: Իսկ մենք այսօր կփորձեք բացահայտել եվրոպայի վերաբերյալ հայերի մի քանի միֆեր:

Միֆ N1 Այստեղ ամեն ինչ թանկ է

Դե այս միֆը  հեշտ է կոտրելը , բավական է նայել աշխատավարձին . Օրինակ ֆրանսիացու միջին աշխատավարձը 1000 € է: Իսկ ապրանքների գները մի քիչ ավել մի քիչ պակաս մոտ են հայկական գներին, ընդ որում, այստեղ եթե գները չիջնեն,  ապա վստահ եղեք նոր տարվա դիմաց վարունգի գինը որ 1€ է չի բարձրանա հաստատ  10€:

Միֆ N2 Եվրոպայում մթերքները ԳՄՕ է կամ թունաքիմիկատներով հարուստ

Այն, որ եվրոպական երկրների մեծամասնությունը ԳՄՕ ն արգելում է տարիներ շարունակ , դա քչերին է հայտնի: Ֆրանսիան ամենակոշտ դիրքորոշումը ունի այս հարցում , ամեն տարի արգելք դնելով Եվրոխորհրդի ԳՄՕ թույլատրող օրենքի վրա: Սա իհարկե մի քանի նպատակ ունի: Սա սոված երկիր չի, նպատակ չունի տարին 12 ամիս առատ բերք ունենալ կամ մթերքներ: Հակառակը, ակտիվ քարոզում են խնայողաբար վերաբերվել մթերքներին,  անգամ սոցիալական գովազդներ ունեն: Այսուհետև,  զբոսաշրջության կարևոր կետերից է գինեգործությունը և ֆրանսիական գաստրոնոմիկ խոհանոցը: Պատկերացն՞ում եք ֆրանսիական հանրահայտ գինին ԳՄՕ խաղողից լիներ: Ֆրանսիացին ամոթից կմեռներ: Թունաքիմիկատներ օգտագործում են ցանկացած երկրում, ի տարբերություն ՀՀ ի կամ ՌԴ-ի , որտեղ երբեք վստահ չես կարող լինել, ինչ է օգտագործել գյուղացին կամ ինչով են մշակել մեծ հանրախանութները ներկրված մրգերն ու բանջարեղենը, էստեղ, եթե խիստ կասկածում եք բանջարեղենի վրա, կարող եք գնել սերտիֆիկատով բիո մթերք, որը ևս մատչելի է,  կամ կա այլընտրանք, գնել անձամբ գյուղացուց,  որի մոտ ևս առկա է սերտիֆիկատ:

Դե իսկ Greenpeace ի բերանը փակել չի լինի, եթե բացահայտում են, որ այսինչ ապրանքանիշի մթերքները թունաքիմիկատներ են պարունակում, այդ մասին միանգամից իրազեկվում է հանրությանը:

Միֆ N 3 Մրգերը անհամ են

Առաջին տարին ես էլ էի այդպես կարծում, մինչև չհասկացա, որ խնդիրը իմ ընտրության մեջ է, ոչ թե մրգերի: Լեզուն սովորելու հետ մեկտեղ նկատեցի, կա ֆրանսիական, ռեգիոնալ ` Էլզասի, ԵՄ տարբեր երկրներից եկած նույն մթերքները տարբեր համեր ունեն, և պետք է պարզապես ճիշտ կարողանաս ընտրել: Խաղողը, տանձը, նուռը, թուզը և այլ մրգեր շատ համեղ են, հյութալի… դե իսկ հայկական ծիրանը չեմ կարող համեմատել այստեղի ծիրանի հետ  ոչ միայն զուտ հայերինասիրական և հայրենակարոտ զգացմունքների պատճառով, այլ այստեղի ծիրանը լրիվ այլ միրգ է, որը ամեն ինչով զիջում է հայկական արեւահամ գեղեցկուհուն:

Միֆ N4 Շատ բաներ չկան այստեղ

Այստեղ կա ամեն ինչ, գրեթե ամեն ինչ, ցավոք հայկական խանութում անխղճորեն թանկ է. Օրինակ հայկական նռան գինին արժեր 17€, նույն գինին ռուսական խանութում 6€.. կան սպեցիֆիկ բաներ, օրինակ ավելուկը, արժեր 4€, բայց մնացած ամեն ինչ սկսած մրգերից մինչև բանջարեղեն, բույսեր, համեմունք  հնարավոր է գտնել ամենուր:

Իսկ առաջին օգտագործման մթերքները, նպարեղենը և տնտեսական իրերը որակով գնով երկրի արտադրության, չկան մոնոպոլիստներ,  ալյուր ներկրող և խանութներին պարտադրող մարդիկ:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog