Կոլումբիացի Մոնիկան և Հայաստանը. «Մանրադիտակ»

Կոլումբիացի Մոնիկան և Հայաստանը. «Մանրադիտակ»
Կոլումբիացի Մոնիկան և Հայաստանը. «Մանրադիտակ»

27-ամյա Մոնիկա Կոնդեն արդեն երկու տարի է` տեղափոխվել է Հայաստան հեռավոր Կոլումբիայի Ապարտադո քաղաքից և բնակություն հաստատել Երևանում։

Անցյալ տարի բացել է սեփական պարի դպրոցը՝ «Սալսա Վիվան», և դասավանդում է սալսա, բաչատա, կիզոմբա պարերը հայ և օտարերկրացի երիտասարդներին։

Մոնիկան մինչ Հայաստան գալն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ էլ սովորել է ռուսերեն։ Ասում է, որ այստեղ մարդկանց հետ հիմնականում շփվում է ռուսերենով կամ անգլերենով։ Իսկ հայերենի իմացությունը սահմանափակվում է «բարև», «ո՞նց ես», «շատ լավ», «շնորհակալություն» և մի քանի այլ պարզ բառերով։

Մոնիկան սիրում է Հայաստանը, հայկական ավանդույթները և խառնվածքը, որոնք մասամբ նմանեցնում է իր ազգայինին, ասում է, որ մնալու է այստեղ։

Հերմինե Վիրաբյան

MediaLab.am