«Ակնհայտ է, որ սա հարվածում է իշխանություններին և պետականությանը». Վարչապետը` Հայրիկյանի հետ տեղի ունեցածի մասին

«Ակնհայտ է, որ սա հարվածում է իշխանություններին և պետականությանը». Վարչապետը` Հայրիկյանի հետ տեղի ունեցածի մասին
«Ակնհայտ է, որ սա հարվածում է իշխանություններին և պետականությանը». Վարչապետը` Հայրիկյանի հետ տեղի ունեցածի մասին

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հարված էր իշխանություններին և պետականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ես կարծում եմ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը»,- ըստ աղբյուրի, ասել է ՀՀ վարչապետը` նշելով, որ ներկա դրությամբ ամենակարեւորը Պարույր Հայրիյանի առողջական վիճակն է:
«Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»,- հավաստիացրեց վարչապետը: «Բոլորիս իհարկե զայրացնում է այն, ինչ որ տեղի է ունեցել և բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք որպեսզի բացահայտենք մեղավորներին»,- նշել է նա:

«Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:

Հայրիկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է ու այժմ հետազոտություններ է անցնում: Նախնական տվյալների համաձայն՝ Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է և դեռևս չկա վիրահատության կարիք»,-նշում է «Արմենպրես»-ը:

© Medialab.am