«Ամոթ» ու աղմուկ. ընդհարում Ազատության հրապարակում` ոստիկանները խոչընդոտում վրանի տեղադրմանը

«Ամոթ»  ու աղմուկ. ընդհարում Ազատության հրապարակում` ոստիկանները խոչընդոտում վրանի տեղադրմանը
«Ամոթ» ու աղմուկ. ընդհարում Ազատության հրապարակում` ոստիկանները խոչընդոտում վրանի տեղադրմանը

Այս պահի դրությամբ Ազատության հրապարակում «Ամոթ» վանկարկումներով Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները փորձում են պաշտպանել վրանը ոստիկաններից:
Ինչպես տեղից հաղորդում է «Մեդիալաբ»-ի թղթակիցը, արդեն 5-րդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար փորձել են վրան տեղադրել Ազատության հրապարակի հարակից կանաչ տարածքում: Ինչպես հայտարարել է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, փորձել են գործել օրենքի շրջանակներում եւ վրան տեղադրել ոչ թե հրապարակի ասֆալտապատ, այլեւ հարակից կանաչապատ տարածքում:

Սակայն տեղում գտնվող ոստիկանները ուժ կիրառելով փորձել են խոչընդոտել վրանի տեղադրմանը, ինչն էլ հանդիպել է ներկաների հակազդեցությանը:

Տեղում գտնվող ՄԻՊ ներկայացուցիչը հսայտարարել է, որ որ ոստիկանության գործողությունները հակաօրինական են:

Ներկա պահին, ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տեղում է գտնվում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով բանակցություններ է վարում «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

© Medialab.am