Վահե Ավետյանի հուղարկավորություն. Սգո, ցասման, իրավատիրության ակցիա

Վահե Ավետյանի հուղարկավորություն. Սգո, ցասման, իրավատիրության ակցիա
Վահե Ավետյանի հուղարկավորություն. Սգո, ցասման, իրավատիրության ակցիա

Բազմաթիվ մարդիկ այսօր ուղեկցեցին Վահե Ավետյանին վերջին հանգրվան՝ բժշկին, որի մահվան պատճառ դարձավ «Հարսնաքար» ռեստորանի ավոտկայանատեղիում անվտանգության աշխատակիցների կողմից գազաբար ծեծը:
33-ամյա Վահեն 12 օր հոսպիտալում անգիտակից վիճակում կյանքի ու մահվան սահամանում, մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան, երբ ռեստորանում շարունակվում էին խնջույքներն ու հրավառությունը:
Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, որոնց համար պատվի հարց է դարձել երիտասարդի մահը, քաղաքական տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներ, հասարակական հայտնի դեպմքեր համախմբվել են հետեւելու Վահե Ավետյանի սգո թափորին, իսկ հետո կրկին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու եւ պայքարելու արդարության համար:

«Մենք բոլորս պետք է միասին լինենք և չնայենք իշխանություն է, ընդիմություն է, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Սա այնպիսի աղաղակող դեպք է, որ բոլորս պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք այս հարցի առնչությամբ»,- ասում է հուղարկավորությանը ներկա ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՊՆ պատվոպահակային վաշտը եւս ներկա է հուղարակվորության արարողությանը:

Ինչպես տեղեկացնում է Վահե Ավետյանի հուղարակավորության հանրահային հանձնաժողովը, սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև Զեյթունի գերեզմանատուն, իսկ հուղարկավորությունից հետո Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված են տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը բազմիցս ահաբեկած և այս արատավոր համակարգի հետ սերտաճած հանցագործ օլիգարխներին օրենքի իշխանությանը ենթարկելու ու օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու համար, այլևս չենք հանդուրժելու այդ հանցագործներին հովանավորող պետական իշխանության անգործությունը: Մենք ինքնակազմակերպվելով անհաղթահարելի ուժ ենք դառնալու և մեր հետևողական գործողություններով քայլ առ քայլ հասնելու ենք օրենքի գործադրմանը, հանցավոր համնակարգին սերտաճած Նեմեցին և նրա բուծած ստահակներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև նրա բարոյական ու ֆինանսական սնանկացմանը:

Բոլոր մտահոգ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք միանալ այս ակցիային:

Մենք ենք մեր երկրի տերն ու երաշխավորը»,-նշված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի մահը հասարակական բողոքի ալիք է բարձրացրել, հունիսի 30-ին բազմաթիվ սրտացավ քաղաքացիներ մոմավառություն էին կազմակեչպել հանցանքի վայր հանդիսացող «Հարսնաքարում»՝ ռեստորանի պատերին «Հանցաքար», «Սպանդանոց» եւ այլ գրառումներ թողնելով եւ իրենց բողոքի ձայն արտահայտելով:

Իսկ երեկ, բողոքի ալիքը շարունակվել էր նաեւ նախագահական նստավայրի եւ դատախազության առաջ:

© Medialab.am

Տեսանյութը՝ «Մեդիալաբի»