Քաղաքականություն

Կողմերն անում են հնարավորը, որ միմյանց համար անդառնալի կենսական սպառնալիքներ չսկսեն ներկայացնել. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյան ու Վլադիմիր Պուտին հանդիպումից։ Կողմերի հարաբերություններում որոշակի փոփոխություններ ակնկալել կարելի՞ է։ – Առանձնապես մեծ սպասելիք ունենալու առիթ չկա, մեծ հաշվով, լինելու է դիրքորոշումների ճշգրտման հանդիպում, ու այդ տեսանկյունից սպասել ինչ-որ արդյունքի տեսքով հրապարակային դրսևորումներ, որոնք կտարբերվեն մինչև հիմա եղած գործընթացներից, […]
Մանրամասն

Հայաստանը իր գործունեությունը ՀԱՊԿ-ում սառեցրել է արդեն 1,5 տարի, բայց այսօր են դրա մասին հայտարարում, ինչը ուշացած է. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը  – Պարո՛ն Ղևոնդյան, վերջին օրերին հատկապես իշխանության ներկայացուցիչները խոսում են ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին։ Այս համատեքստում կխնդրեմ ասեք՝ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզե՞լ, թե՞ այլ մեսիջներ է փորձում հասցնել դաշնակից երկրին։ – Ինչպե՞ս կարելի է խզել մի երկրի […]

Սա կեղծ եվրոպամետություն է, որ Փաշինյանը խաղում է եվրոպաներում ու դրա տակ իրականում սպասարկում է ռուսական շահը. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը – Պարո՛ն Սահակյան, France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Այս հայտարարությանը արձագանքեցին ՀԱՊԿ-ից, նշելով, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել իրենց այս հարցով, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը ևս վերահաստատեց դա։ Հայ-ռուսական […]

Արևմուտքն մտավախություն ունի, որ Ռուսաստանը նոր պատերազմ է հրահրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը  – Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի մյունխենյան այցն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առարկայական ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումներից։ – Եվրամիության ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներից լսել հավաստիացում, որ իրենք պատերազմ չեն նախաձեռնելու։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հրահրում է […]

Հիմա որակապես նոր ընդդիմության ձևավորման, լայն կոնսոլիդացիայի նախադրյալներ կան. Սուրենյանցը՝ ձևավորված նոր շարժման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, օրերս սկսեցիք «Հանուն Սահմանադրության» շարժումը ու հայտարարեցիք, որ ճնշելու եք գործող իշխանությանը, որպեսզի նրանք հանրաքվեի չգնան։ Ինչպե՞ս եք պատրաստվում ճնշել նրանց, ու արդյոք իշխանությունը տեղի կտա՞ այդ ճնշումներին։ – Մեր  հավաքը ցույց տվեց երկու կարևոր բան․ նախ՝ բավական ակտիվ […]

Վստահ եմ՝ լայնածավալ պատերազմն անխուսափելի է, ցավով եմ նշում, որ թշնամին պատրաստվում է ավելիին. Միջազգայնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Ներքին Հանդի սահմանային ագրեսիայից հետո մենք կրկին ականատես եղանք միջազգային հանրության կողմից հնչող զսպվածության կոչերի՝ ուղղված և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Էական այլ ակնկալիքներ պե՞տք է ունենալ կոչերից անդին, թե՞ չէ։ – Նախ թույլ տվեք ասել, թե այն ինչ տեղի ունեցավ Ներքին Հանդում. Հայաստանի սուվերեն տարածք […]

Փաշինյանը պետք է քիչ խոսի միջազգային ասպարեզում, նա շարունակում է իրեն խայտառակ պահել, բան չունի ասելու. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը – Պարո՛ն Արզումանյան, որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթինին տրված հարցազրույցի ուղերձներն ու ո՞ւմ էին դրանք ուղղված։ – Առաջինը պետք է հասկանալ, ու դա պարզ և հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, ու դա նկատեց նաև […]

Վճարելու են շատ ավելին, քան քաղաքապետարանն է ներկայացնում, և օգտվելու են նույն որակի տրանսպորտից. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը – Պարո՛ն Պիպոյան, Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգ ներդնելով, ըստ էության, թանկացնում է տրանսպորտի ուղեվարձը, բայց քաղաքային իշխանությունը պնդում է, թե այդ թանկացումը տրամաբանված է։ Տրամաբանվա՞ծ է: – Բացարձակապես ոչ մի տրամաբանություն չկա, երկրորդ՝ գործ ունենք փնթի կառավարման հետ ու ավելին ասեմ՝ ոչ […]

Չեմ կարծում, որ Հայաստանի որևէ ողջամիտ քաղաքացի պատրաստ է թշնամու թելադրած Սահմանադրության փոփոխությունների. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը – Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում, որո՞նք էին այն մեսիջները, որ նա տվեց հանրությանը։ – Հանրությանը մեսիջներ էր տալիս, որ պետք է պատրաստ լինել հրաժարվել պատմական իղձերից, «հայրենիք» […]

Ապատեղեկատվության դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն ունենալու հրամայականը

Ապատեղեկատվության դեմ Հայաստանի շարունակական պայքարը, հատկապես COVID-19 համաճարակի և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, ընդգծում է այս մեծացող  սպառնալիքի համար համապարփակ լուծման՝ ողջ հանրությանը ներգրավելու մոտեցման հրատապությունը։ Այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը ապատեղեկատվությունը ճանաչել է որպես լուրջ մարտահրավեր, առաջընթաց կարելի է համարել, սակայն վերջինիս արձագանքը անբավարար է եղել՝ վտանգ դառնալով ժողովրդավարական զարգացման և ազգային անվտանգության համար: […]

Փաշինյանը ստանձնել է ժանդարմի դերակատարումը և ծավալում է կոլաբորացիոնիստական գործունեություն. Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը – Պարո՛ն Նահապետյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂ տարածքի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Ի պատասխան այս քայլի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին, նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ […]

Ալիևի ասածներին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, դրանք կարող են հոգեբանորեն ճնշելու միջոց լինել, պետք չէ խորանալ. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը  – Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ի՞նչ նպատակով է իշխանությունը ցանկանում փոխել Սահմանադրությունը։ – Միարժեքորեն համաձայն եմ  վարչապետի դիրքորոշմանը, մենք գիտենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծվել է մի քանի տարի առաջ, գործընթացները գնում են, ու, փաստորեն, բարեփոխումներն այնքան […]

Փաշինյանի հայելային քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին ուղղված իր բոլոր առաջարկները սովոր է ձևակերպել հայելային տարբերակով. օրինակ՝ առաջարկում է զորքերը հայելային հետ քաշել, հայելային ճանաչել մեկմեկու տարածքը նշված քառակուսի կիլոմետրերով, հայելային բացել ճանապարհները, հիմա էլ առաջարկում է հայելային երկուստեք տեղեկացնել սպառազինությունների մասին: Ի՞նչ է թաքնված այս առաջարկների տակ: Մի պարզ բան. Հայաստանի վարչապետը գիտի, որ Ադրբեջանը, միևնույն է, իր […]

Հեղափոխության համեստ մանկավարժների 1.5 տրիլիոն դրամը, կամ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, որը չկա

Նիկոլ Փաշինյանը Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում կրկին անդրադարձավ դպրոցների և մանկապարտեզների անորակ շինարարությանը և հայրենասիրության իր պատկերացրած մոդելին: «Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը։ Եվ մեր մոտ հարց չի ծագում, թե ի՛նչ որակով ենք անում այդ աշխատանքը. […]

Ալեն Սիմոնյանի ո՞ր հայտարարությանը վստահենք, որ ասում էր՝ Աղդամն իմ հայրենի՞քն է, թե՞ որ ասում է՝ Արցախը հայկական չէ.  Քրիստինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը  – Տիկի՛ն Վարդանյան, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ՝ իրենք ինչի՛ հետ են ծանոթացել, երևի կարդացել են, չեն հասկացել կամ հատուկ են դա անում, բայց պայմանագրում որևիցե կետ չկա, որտեղ նախատեսված է մի կողմի գործողություն»: Քանի որ դուք այն պատգամավորներից եք, որոնք […]

Ռուսաստանի ու Ադրբեջանի ընտրություններից հետո Հայաստանի շուրջ կարող են տեղի ունենալ անսպասելի զարգացումներ. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը  – Պարո՛ն Արզումանյան, նկատի ունենալով տեղի ունեցող իրադարձությունները՝ կարո՞ղ եք ասել, թե 2024 թվականն ինչպիսին կլինի տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար։ – Դժվար հարց է․ պետք է հիշել ու չմոռանալ, որ գործընթացները չեն սահմանափակվում միայն Հարավային Կովկասով, միայն ուկրաինական պատերազմով, այլ նաև […]