Ապօրինությունները Սյունիքում շարունակվում են

Ապօրինությունները Սյունիքում շարունակվում են
Ապօրինությունները Սյունիքում շարունակվում են

Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով:    Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն […]

Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով: 
 
Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն և միանալու է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող գլխավոր պոչատարին: 
 
Ահազանգը մեր կողմից արդեն փոխանցվել է բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն դիմում ենք նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ այս խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու ակնկալիքով:
 
Նմանատիպ դեպքերը իրականում բազմաթիվ են, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է համատարած ամենաթողություն, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրում:
 
Իսկ հանքարդյունահանվող Սյունիքի իրական պատկերին կարող եք ծանոթանալ՝ դիտելով «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը. 
 
 
Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):