«Պետք է սկսել իշխանափոխություն». Հրանտ Բագրատյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի վերաբերյալ

«Պետք է սկսել իշխանափոխություն». Հրանտ Բագրատյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի վերաբերյալ
«Պետք է սկսել իշխանափոխություն». Հրանտ Բագրատյանը` ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի վերաբերյալ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդրադարձել է այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի ընդունած բանաձեւին, որին փոքրաթիվ երկրների մեջ դեմ է քվեարկել նաեւ Հայաստանը: Բանաձեւը, որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական համարում Ղրիմում անցկացված հանրաքվեն, ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով:

Հայաստանից եւ Ռուսաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել  նաեւ օրինակ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։

«Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին։ Հայաստանը մտա՞ծել է Ուկրաինայում ապրող 330 հազ հայերի մասին։ Գոնե ձեռնպահ մնայիք,-ֆեյսբուքյան գրառման մեջ նկատում է Հրանտ Բագրատյանը:- Եթե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, կարելի էր չէ վերջինիս հետ բացատրվել։ Ուկրաինայում մենք 100 հատ Քեսաբ ունենք։ Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում։ Ուր է, էստեղ եթե ժողովուրդ է մնացել, ապա վաղը, օգտագործելով այս կուտակայինի խնդիրը, պետք է սկսել իշխանափոխությունը»։

© Medialab.am