ԱԺ նոր նախագահը` Գալուստ Սահակյան

ԱԺ նոր նախագահը` Գալուստ Սահակյան
ԱԺ նոր նախագահը` Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահի պաշտոնում փակ քվեարկությամբ  101 ձայնով ընտրվել է ՀՀԿ իշխանական թեկնածու Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` Գալուստ Սահակյանը եւ ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Քվեարկության արդյուքներով, Բագրատյանը ստացել է երեք ձայն, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ընդհանուր մասնակիցների թիվը եղել է 106: Քվեարկությանը չեն մասնակցել ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, եւ Ժառանգությունը:

Տեղեկացնենք, որ ԱԺ նախագահի աթոռը թափուր էր մնացել Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո: Իշխանական ՀՀԿ ԱԺ նախագահի պաշտոնում միաձայն ներկայացրել էր Գալուստ Սահակյանի թեկնածությունըւ:

Նախագահ Սարգսյանն անդրադառնալով Սահակյանի թեկնածությանը, նշել էր, որ նա կարող է օգուտ բերել երկրին:

© Medialab.am