Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկը Սերժ Սարգսյանին. Պաբլո Պիկասոյի «Ողբերգությունը»

Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկը Սերժ Սարգսյանին. Պաբլո Պիկասոյի «Ողբերգությունը»
Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկը Սերժ Սարգսյանին. Պաբլո Պիկասոյի «Ողբերգությունը»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Բացիկը` ստորեւ: 

30 հունիսի 2014թ., Երևան: Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,

պիկասո

Այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից և գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի։

Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ իրենց տարեդարձի օրը արժանանան բարի գնահատականի, սակայն Ձեր դեպքում բարին կամ մահացել է կամ բախվելով հավատի կորստին՝ բռնել է արտագաղթի ճանապարհը, որն էլ իր հերթին հանգեցրել է ողբերգության։

 Ողբերգություն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքում՝ բևեռացում, աղքատություն, անջրպետ քաղաքացու և պետության, հայի և հայկական պետականության միջև։ Սա տարանջատման և օտարման ամենաբարձր աստիճանն է, որն իրականացվեց  Ձեր միջոցով։

Այսօր հայը ողբում է, այսօր հայը իր պատմական հայրենիքում թշվառ, քաղցած և նվաստացված է։

Ձեր 60 տարիների առնվազն վերջին 7 տարվա գնահատականը Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարում պատկերված իրողությունն է, որը  լիովին համապատասխանում է այսօրվա հայ ժողովրդի և հայ ընտանիքի ողբերգությանը։ Ընտանիքի անդամները չեն նայում միմյանց դեմքին, նրանք կանգ են առել ծովեզրին, դողում են, բայց չեն տաքացնում միմյանց, այլ փորձում են տաքանալ միայնակ։ Ցավի ու վշտի տեսարան։

Ձեր տարեդարձի առթիվ, իբրև ընծա, ընդունեք Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարի բացիկը:

Մաղթանք՝

Իշխանազրկում, քրեական հետապնդում և դատապարտում։

Հ.Գ. Ի հեճուկս Ձեզ և Ձեր նմանների՝ հայու տեսակի ոգին կազմակերպվելու և հաղթահարելու է հերթական փորձությունը՝ ստեղծելով իր երազանքների պետականությունը:

© Medialab.am