Սոչիում մեկնարկել է Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը
Սոչիում մեկնարկել է Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը

Քիչ առաջ Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանը:

«Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը»,-գրել է Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս սպասված հանդիպումը արդեն իսկ կայացել է Սարգսյան-Պուտին, եւ Ալիեւ-Պուտին հանդիպումը, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրությունների, տարբեր հարցերի կողքին քննարկվել է սահմանային լարված վիճակն ու ղարաբաղյան հիմնահարցը:

© Medialab.am