Ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք պատասխան անկասկած տրվելու է. Սեյրան Օհանյան| Ռազմ.info

Ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք պատասխան անկասկած տրվելու է. Սեյրան Օհանյան| Ռազմ.info
Ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք պատասխան անկասկած տրվելու է. Սեյրան Օհանյան| Ռազմ.info

Ռազմ.info-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014-ի նոյեմբերի 14-ին Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում «Միասնություն 2014» զորավարժության ակտիվ փուլի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև նոյեմբերի 12-ին Արցախում հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցմանն ու դրան՝ հայկական կողմի հնարավոր պատասխանին։

Ինչպես Արցախից հաղորդում է Ռազմինֆոյի թղթակիցը, Սեյրան Օհանյանը հայտարարել է՝ հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է:

Այս հարցի շուրջ լրագրողները մեկնաբանություն են խնդրել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից, ով չի նշել որևէ մանրամասներ՝ ասելով միայն, որ «դա արդեն բանակի գործն է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական բանակի զինանձնակազմը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը,ինչի հետևանքով զոհվեցին անձնակամզի 3 անդամները։ ՀՀ ՊՆ-ն միջադեպը մեկնաբանելիս, հայտնեց, որ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»։