«Շանթ» հեռուստամարաթոնն ի նպաստ Թումո Գյումրիի. 2015 թ. գարնանը Գյումրիում կբացվի Թումո

«Շանթ» հեռուստամարաթոնն ի նպաստ Թումո Գյումրիի. 2015 թ. գարնանը Գյումրիում կբացվի Թումո
«Շանթ» հեռուստամարաթոնն ի նպաստ Թումո Գյումրիի. 2015 թ. գարնանը Գյումրիում կբացվի Թումո

2014 թ. նոյեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության հայտարարած «Ապագայի համար» հեռուստամարաթոնը հասավ իր նպատակադրած նշաձողին: Մարաթոնի և հետագա դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակվեց 300.000 ԱՄՆ դոլար անհրաժեշտ գումար Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Հավաքված գումարը հնարավորություն կտա ծավալել առաջնային աշխատանքներ Գյումրիում և ապահովել կենտրոնի մեկ տարվա անխափան գործունեությունը: Մեծ թվով անհատ նվիրատուներ, գործարարներ ու կազմակերպություններ […]

2014 թ. նոյեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության հայտարարած «Ապագայի համար» հեռուստամարաթոնը հասավ իր նպատակադրած նշաձողին: Մարաթոնի և հետագա դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակվեց 300.000 ԱՄՆ դոլար անհրաժեշտ գումար Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Հավաքված գումարը հնարավորություն կտա ծավալել առաջնային աշխատանքներ Գյումրիում և ապահովել կենտրոնի մեկ տարվա անխափան գործունեությունը:

Մեծ թվով անհատ նվիրատուներ, գործարարներ ու կազմակերպություններ իրենց աջակցությունը ցուցաբերեցին համընդհանուր դրամահավաքին` նպաստելով Թումոյի ընդլայնմանը Հայաստանի տարբեր քաղաքներում և սփյուռքում:

Այս համազգային հեռուստամարաթոնը կազակերպվել էր  «Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի առիթով` նախագահ Արթուր Եզեկյանի ջանքերով: «Կրթությունը հիմք է, որի վրա Գյումրին կարող է զարգանալ և վերածվել տարածաշրջանային մրցունակ կենտրոնի: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Թումոյի հետ և անհամբեր սպասում ենք միացյալ ջանքերով աշխատանքները կազմակերպելու»,-  ասաց «Շանթի» հիմնադիր Արթուր Եզեկյանը:

Նվիրատվություններն արվում էին աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների կողմից:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), իր ներդրումը կատարելով Հայաստանի կրթության և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում, նվիրաբերեց  75.000ԱՄՆ դոլար: Հայաստանի կառավարությունը նույնպես իր մասնակցությունն ունեցավ` առաջին մեկ տարվա գործունեության համար Թումոյին Գյումրիի տեխնոպարկում հատկացնելով ժամանակավոր տարածք:  Հետագայում կհատկացնի նաև առանձին մշտական շենք Թումո կենտրոնի համար:

«Մենք շատ շնորհակալ ենք այն ամենի համար, որ Արթուրն ու «Շանթ» հեռուստաընկերությունը արեցին, և երախտապարտ ենք բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են մեզ՝ հասնելու մեր նպատակին՝ որակյալ կրթությունը պատանիներին մատչելի դարձնելով երկրով մեկ»,- ասաց Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը:

Գյումրիում կենտրոնի բացումը ևս մեկ քայլ է Թումոյի տեսլականի իրագործման համար՝ նպատակ դնելով ընդլայնվել աշխարհով մեկ: 2011թ. օգոստոսին Թումոն բացեց իր հիմնադիր կենտրոնը Երևանում՝ մինչ օրս ուսումնառություն ապահովելով ավելի քան 10.000 հայ պատանիների համար՝ նրանց տրամադրելով կրթական ռեսուրսներ, թվային մեդիա ոլորտն ուսումնասիրելու, փորձառու մասնագետներից սովորելու հնարավորություն: Լինելով առաջինն իր տեսակի մեջ՝ Թումոն նպաստում է, որ հայ պատանիները բացահայտեն իրենց ներուժը՝ տեխնոլոգիաների և արվեստի միջոցով: 2013 թ. բացվեց  Թումո կենտրոն Դիլիջանում Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ: Շուտով Լեռնային Ղարաբաղում՝

Ստեփանակերտում, ևս կբացվի Թումո կենտրոն՝ ՀԲԸՄ-ի և ԼՂՀ-ի կառավարության աջակցությամբ:

Ակնկալվում է, որ Թումոն Գյումրիում կբացվի 2015 թ. գարնանը: Այն  հնարավորություն կունենա կրթելու ավելի քան 1000 պատանիների Գյումրիից և Շիրակի մարզի հարակից շրջաններից:

Թումոյի ընդլայնմանն ուղղված դրամահավաքը շարունակական է: Եթե ցանկանում եք ձեր աջակցությունն ունենալ այս նախաձեռնությանը, խնդրում ենք սեղմել այստեղ:

Թումոյի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք`http://www.tumo.org/hy/

ՀԲԸՄ-ի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք ` www.agbu.org

«Շանթ» հեռուստաընկերության մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք`http://www.shanttv.com/en/