«Հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին». ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել՝ կոչ անելով կուսակցության անդամներին մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։ Կոնգրեսը քննադատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն համարելով ապօրինի։

«Ինչպես հայտնի է՝ երեկ Վերաքննիչ դատարանը ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։

Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։ Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն եւ հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։

Ուստի, հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,– նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

MediaLab.am