«Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ». Հրանտ Բագրատյան

«Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ». Հրանտ Բագրատյան
«Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ». Հրանտ Բագրատյան

Երեկ տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների`մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին:

Այս մարդիկ, ովքեր հունվարի 31-ից ստանձնել են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի պահակի գործառույթը, իրենց հաշիվ չեն ուզում տալ, որ պարտավոր են կարգուկանոն հաստատել երկրում: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ: Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն: Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք: Մենք սրանում համոզվում ենք քարոզարշավի ողջ ընթացքում: Մոբիլիզացրել եք վարչական ռեսուրսը, կենտրոնացրել եք լրատվամիջոցները, տարածում եք սոցիոլոգիական ապատեղեկատվություն, օրենքը խախտելով կատարում եք հակաքարոզչություն: Ինչ է՞, վախենում եք, որ երկրորդ փուլ էլ չեք անցնի: Լավ մտածեք, ձեր վերջը Հայաստանի վերջը մի դարձրեք: Այսօր, ձեր միակ փրկությունը հանցագործներին շուտափույթ հայտնաբերելն է, երկրում ահաբեկության մթնոլորտը վերացնելը»:

© Medialab.am