«Նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին». ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

«Նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին». ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
«Նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին». ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերունը շնորհավորական ուղերձ է հղել «նորին գերազանցություն» Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ:
Ոչ պաշտոնական թարգմանությամբ` ՄԹ վարչապետի շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի նախագահ Սարգսյան

Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը՝ ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկների»:

Դեյվիդ Քամերուն

ՄԹ վարչապետ

05 Մարտ, 2013

© Medialab.am