#Podcast. Պատերազմի հետքը. Մահը. Վշտի անատոմիա

Պատերազմն առաջին հերթին ասոցացվում է մահվան հետ: 44-օրյա պատերազմը հազարավոր զոհեր բերեց: Երևի թե չկա Հայաստանում մեկը, որը լսած չլինի ծանոթի կամ հարազատի մահվան գույժը:

Ի՞նչ անել, երբ մահվան լուրը ձեր կյանքի մասն է դարձել: Ինչպե՞ս խոսել կամ ե՞րբ լռել: Կարելի՞ է արդյոք այլևս ապրել ամենամտերիմ մարդու մահից հետո: Այս բարդ և զգայուն հարցերի շուրջ Լիաննա Խաչատրյանի փոդքաստը հոգեբան, հոգեթերապևտ Իզաբելլա Ղազարյանի հետ: