Կոչ ենք անում կառավարությանն օգնել Հայաստանին` հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը.Վրաստանի ՀԿ-ներ

Մենք՝ ստորև նշված հասարակական կազմակերպություններս, մեր համերաշխությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիներին և նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ դրության պատճառով, կոչ ենք անում Վրաստանի Կառավարությանը աջակցություն ցուցաբերել հարևան երկրի ժողովրդին՝ ի նշան համերաշխության և համագործակցության։

Ուշագրավ է, որ նախօրեին Արտաքին գործերի նախարարը հրապարակային հայտարարության մեջ հաստատեց ՀՀ-ին աջակցելու` Վրաստանի պատրաստակամությունը։

Կարևոր է, որ այս օգնությունը ցուցաբերվի ժամանակին և Հայաստանի կարիքներին համապատասխան: Մեր համոզմամբ` կորոնավիրուսի պատճառով առաջացած սոցիալական և տնտեսական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն միջազգային համագործակցության պայմաններում, և կարևոր է, որ մեր երկիրն իր ռեսուրսների շրջանակներում համերաշխության նմանօրինակ դրական պրակտիկա ստեղծի: 

Արդեն մի քանի օր է `Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի հարյուրավոր նոր դեպք է արձանագրվում:

Մինչ այժմ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը մոտենում է 12000-ին, իսկ մահվան դեպքերը գերազանցել են 170-ը: Դեռ մայիսի 24-ին, Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում առկա 186 ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, որոնք պետք են գալիս ամենածանր ընթացող հիվանդությունների դեպքում, 154-ն արդեն զբաղված է։

Դրանից հետո վերակենդանացման բաժանմունքների քանակը չի ավելացել, չնայած հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծանր ընթացող դեպքերի թիվը գերազանցել է 440-ը։

Ամենայն հավանականությամբ, ծանր հիվանդների թիվը կշարունակի աճել, քանի որ վերջին օրերին Հայաստանում անցկացված թեստերի 35-50% -ը դրական է եղել, ինչը վկայում է բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածման տագնապալի ցուցանիշի մասին։

Սրան զուգահեռ, Վրաստանի առողջապահական համակարգը կարողանում է հաջողությամբ վերահսկել ինչպես նոր դեպքերի քանակը, այնպես էլ վարակվածների արդյունավետ բուժումը:

Առողջապահության նախարարի և բժշկական ոլորտի այլ ներկայացուցիչների հայտարարությունները Վրաստանում առկա պաշարների և բժշկական ռեսուրսների վերաբերյալ, թույլ են տալիս մտածել, որ Վրաստանի առողջապահական համակարգը ի վիճակի է Հայաստանին օգնություն ցուցաբերել։

Համաճարակային իրավիճակը թեթևացնելու և մասշատաբային մահացությունից խուսափելու նպատակով` միջազգային համերաշխությունն ու համագործակցությունն անհրաժեշտ նախապայման են։

Ներկայիս համաճարակը ապագայում մեծացնելու է նաև հիվանդությունների նոր ալիքների առաջանալու ռիսկը` նույնիսկ այն երկրներում, որտեղ ներկայումս COVID-19 վերահսկողությունն արդյունավետ է ընթանում։

Համաճարակի հետ կապված սոցիալական և տնտեսական ճգնաժամը լրացուցիչ ճնշում է գործադրում միջազգային հարաբերությունների վրա, և ցավալի է, որ որոշ դեպքերում առկա իրավիճակը առաջացրել է իզոլացիոնացիստ և ավտորիտար հռետորաբանության հզորացում։

Այս ալիքին հակազդելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ռազմավարություն և պրակտիկա ՝ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համագործակցության և համերաշխության համար:

Ավելին` ճգնաժամային իրավիճակը կարող է երկրների և ժողովուրդների միջև հակամարտության, օտարացման, վերափոխման և համերաշխության հիման վրա ստեղծված դրական քաղաքականության անցկացման պայման լինել։

Այս դժվարին իրավիճակում աջակցություն ցուցաբերելը մեր հարևան ժողովրդի համար և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, կլինի ևս մի կարևոր քայլ` դեպի երկրների և քաղաքացիների միջև բարեկամության և համերաշխության հիման վրա համագործակցություն և հարաբերությունների խորացում։ 

Միևնույն ժամանակ, մենք՝ հասարակական կազմակերպություններս, պատրաստակամություն ենք հայտնում մեր լիազորությունների և ռեսուրսների շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն մեր գործընկերներին: 

Ստորագրող կազմակերպություններ

Մարդու իրավունքների ուսումնասիրության և վերահսկման կենտրոն (EMC) Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն (GDI) 

Բաց հասարակության հիմնադրամ Վրաստանում (OSGF) 

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա (GYLA) 

Մարդու իրավունքների կենտրոն (HRC) 

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ (TDI) 

Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբ (WISG) 

Հավասարության շարժում 

«Սափարի» միություն 

«Սալամի» հարթակ