Ստիպված թաբուլե, կամ ամենահամեղ աղցանը՝ քմահաճ ֆրանսիացու համար. «Ալամեզոն» Բլոգ

Ստիպված թաբուլե, կամ ամենահամեղ աղցանը՝ քմահաճ ֆրանսիացու համար. «Ալամեզոն» Բլոգ
Ստիպված թաբուլե, կամ ամենահամեղ աղցանը՝ քմահաճ ֆրանսիացու համար. «Ալամեզոն» Բլոգ

Եվրոպայի սրտում ապրելը ինչ խոսք իր առավելությունները ունի, հատկապես էն մարդրկանց համար, ովքեր ֆրանսիացիների ասած «գուրման» են, սիրում են լավ ուտել, հետաքրքիր ուտեստներ փորձել համաշխարհային խոհանոցից, և այս ամենը խելամիտ գներով:

Չկան բանան, կամ շաքարավազ ներկրող մոնոպոլիստ օլիգարխներ, ցանկացած խանութում կարելի է նույն մթերքի` գրպանին համապատասխան տարբերակը ընտրել:

Գներն էլ հայաստանյան գներին մոտ` մի քիչ ավել մի քիչ պակաս, ու չմոռանանք, որ էստեղ միջին աշխատավարձը 1000-1500€ է, և կոմունալ գներն էլ անհամեմատ մատչելի:

Կարող ես 150-200€ ճոխ առևտուր անել և դիմանալ մեկ ամիս 🙂 չեն անտեսվում նաև գյուղացիները:

Մայրս, օրինակ,  առանձնակի հաճույքով շուկաներից է գնումներ անում, որտեղ իսկական գյուղական, թարմ մթերք են վաճառում:

Բայց այսօր ցանկանում եմ լուրջ թեման մի կողմ դնել և կենտրոնանալ մի ուտեստի վրա` թաբուլե:

Ֆրանսիան, որպես իսկական կոսմոպոլիտ` հեշտությամբ ընդունել և ադապտացրել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ճաշատեսակները և ուտեստները, այդ թվում նաև արևելյան խոհանոցում հայտնի՝  թաբուլեն: Այն սիրված է նաև եվրոպացիների կողմից:

Թաբուլեյի տարբեր տեսակներ կա. արևելյան, ավանդական, լիբանանյան, չամիչով, նանայով, լոլիկով, կծու և քաղցր պղպեղով, վարունգով և այլն:

Չկա միայն Հայաստանում բավականին մեծ տարածում գտած` տոմատի պաստայով, լեչոյով, լոլիկի փոքրիկ կտորներով թաբուլեն:

Բայց մի անգամ մի զվարճալի դեպք պատահեց մեզ հետ։ Շուրջ քսան հոգով հայկական ծնունդի էինք հրավիրված, հրավիրյալներից մեկն էր միայն ֆրանսիացի, ամուսինս՝ Ջորդանը։

Հայերի մասնակցությամբ առաջին մեծ երեկույթն էր իր համար, հայերն էլ իրեն հատուկ ջերմ ուշադրության էին արժանացնում՝  հյուրասիրելով խորովածի ամենահամեղ կտորներով: Ինչ որ պահի, տեսա թե ինչպես են Ջորդանի ափսեի մեջ լցնում հայկական թաբուլեն, փորձեցի օգնել, որովհետև Ժորդանը դեռ մանկուց ոչ մի տեսակ թարմ աղցան չի ուտում։ 

«Չի սիրում ինքը, ավելի լավ է էլի խորոված առաջարկեք»,-բարեակամաբար խորհուրդ տվեցի հայրենակցիս, ով գդալը ձեռքին թաբուլե էր լցնում ամուսնուս ափսեի մեջ։

Հյուրասիրողը, որն իսկական կոլորիտային հայ էր, տիպիկ հայկական հումոր արեց.

«Դու իր համար ասածս թարգմանի, ասա որ ես էլ չեմ սիրում, բայց ստիպված պիտի ուտենք, որովհետև կինս է պատրաստել, իրա ահու եմ ուտում ։) »։

Չգիտեմ Ժորդանը լուրջ ընդունեց թե ոչ, ամեն դեպքում կերավ, հետո ի զարմանս ինձ` ևս մեկ բաժին կերավ, իսկ տուն վերադառնալու ճանապարհին վստահ գրանցեց. թաբուլե, առաջին աղցանը, որ երբևէ սիրել է: Էդպես էլ հայկական պարզ, օբեկտիվորեն բավականին «համեստ» թաբուլեն մտավ մեր ֆրանսիական խոհանոց : Ահա այն բաղադրատոմսը, որով պատրաստում եմ ամուսնուս համար.

300-400 գրամ կուսկուս (Հայաստանում տարածված է բլղուրը, իսկ այստեղ և բլղուրը և կուսկուս)
Մեկ կապ մաղադանոս
1 ճգ կիտրոնի հյութ
Տոմատի մածուկ + լեչո, կարելի է նաև թարմ լոլիկ
1-2 ճգ ձեթ
Աղ, պղպեղ

1,6 տարեկանից բարձր բալիկների համար կա ավելի առողջ տարբերակ և իրենց քիմքին հաճելի

Մի փոքր տաք կուսկուս ( կես թեյի գդալ կարագով խառնած ), սալաթի տերևներ, մեկ լոլիկ՝ սեփական հյութի մեջ, մանր կտրատած, շատ փոքրիկ վարունգ ,

Բարի ախորժակ

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog